Հայերեն

Այսօր 2020 թվականի հուլիսի 31-ին «Մեդիա կենտրոն»-ի առցանց հարթակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվեց «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագիրը։ Ծրագիրը մեկնարկել է  2020 թվականի փետրվարին, այն 3-ամյա նախագիծ է, որը կյանքի է կոչվել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի կողմից և իրականացվում է Եվրոպական Միության Մարդու իրավունքների ու ժողովրդավարության խթանման գործիքի ֆինանսական աջակցությամբ: Թեև ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի փետրվարից, պայմանավոված կոռոնավիրուսի համավարակով, ծրագրի ներկայացումը հետաձգվեց։
Ասուլիսի մասնակիցներն էին  Անդրեա Վիկտորինը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան, և Զարուհի Հովհաննիսյանը` Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հանրային կապերի պատասխանատու։ Բանախոսները ներկայացրեցին ծրագրի կարևորությունը, ինչպես նաև հիմնական գործողությունները:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան  Անդրեա Վիկտորինն ընդգծեց, որ բռնության խնդիրը համաշխարհային խնդիր է։ Եվրոմիության համոզմունքն է, որ պետք է պայքարել մարդու իրավունքների և հատկապես կանանց իրավունքների խախտման դեմ ամբողջ աշխարհում, քանի որ բոլոր մարդիկ ունեն հիմնաարար իրավունք ապրել առանց բռնություն՝ աշխարհի ցանկացած կետում։ Դեսպանը կարևորեց և գնահատեց «Ընդդեմ կանանց բռնության կոալիցիայի» աշխատանքը և նշեց, որ կին իրավապաշտպաններն առաջնագծում պայքարողներ են և մշտապես առնչվում են բռնության զոհերի հետ։
««Ընդդեմ կանանց բռնության կոալիցիայի» աշխատանքին տեղյակ եմ և տպավորված եմ իրենց գործելաոճով, աշխատակիցների պատրաստակամությամբ։ Կանայք, որոնք ներգրավված են այս աշխատանքում հաճախ թիրախավորվում են հանրության կողմից, բայց միևնույն է, նրանք շարունակում են հետևողական և նվիրված կատարել իրենց գործը, ինչն ինձ համար անչափ տպավորիչ  է», – ասուլիսի ընթացքում ասել է ԵՄ դեսպանը։
Անդրեա Վիկտորինը կոչ արեց  բոլոր հետաքրքրված կազմակերպություններին և անձանց՝ միանալ բռնության  դեմ պայքարին և միասին նպաստել իրազեկմանը և բռնության վերացմանը Հայաստանում։

«Ես համոզված եմ՝ բռնությունը  ազգային արժեքի կամ հայակական մշակույթի մաս չէ։ Մարդիկ, որոնք  բռնություն են գործադրում թույլ մարդիկ են, իսկ բռնությունը հանդիսանում է գործիք՝ դիմացինին թուլացնելու համար։ Համոզված կարող եմ ասել, որ Հայաստանի  կառավարությունը մեր  կողքին է  այս պայքարում», – նշեց  Անդրեա Վիկտորինը։

Զարուհի Հովհաննիսյանը համառոտ ներկայացրեց ծրագրի նպատակները և նախատեսված աշխատանքները, որոնք ծավալուն են և շատ մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար, ինչպես նաև արդյունավետ կլինեն պետության քաղաքականության մշակման, բռնության դեմ պայքարի մեխանիզմների կատարելագործման, հանրության իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաև ընտանեկան և գենդերային  բռնությունից տուժած կանանց աջակցություն տրամադրելու տեսանկույնից։ Ծրագրի հիմնական նպատակն է կանանց նկատմամբ բռնության վերացումը Հայստանում։ Ծրագրային ուղղությունները հիմնականում  երկուսն են․ 
Միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն պետության հետ՝ մշակվեն քաղաքական փաստաթղթեր, օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, որոնք նպաստելու են բռնության վերացմանը և կանխարգելմանը։ Ինչպես նաև պետական մարմինների կարողությունների զարգացում՝ ապահովելու արդյունավետ, զգայուն և բազմաոլորտային արձագանք գենդերային բռնությանը։
Կանանց, քաղաքացիական հասարակության և կազմակերպությունների ընտանեկան բռնության վերաբերյալ, ինչպես նաև օրենսդրությունում առկա պաշտպանական մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված դասընթաց-հանդիպումներ։
Նախատեսվում է իրականացնել զեկույցներ, մշակել դասընթացների ուղեցույցեր և իրականացնել վերապատրաստումներ՝ ընտանեկան և գենդերային բռնության խնդրներին առնչվող սոցիալական աջակցության կենտրոնների և առողջապահական կազմակեպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակցիների հետ։
«Ծրագրի շրջանակներում կտրամադրվի նաև աջակցություն գենդերային բռնություն վերապրած կանանց՝ կորոնավիրուսի բացասական հետևանքները մեղմացնելու նպատակով:Դիտարկելով Կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների ընթացքում կանանց իրավունքների հետ կապված խնդիրները, մենք հստակորեն կարող ենք ասել, որ ցանկացած արտակարգ իրավիճակ վերհանում և առավել ցայտուն գույներով է ցուցադրում այն բացերը, որոնք առկա են։ Ուստի, կանայք այս ընթացքում հայտնվեցին էլ ավելի խոսելի իրավիճակում, և ծրագրի շրջանակներում նրանց տրամադրվող սոցիալական և իրավական աջակցությունը մեզ համար շատ կարևոր էր», – նշեց Զարուհի Հովհաննիսյանը։
Ասուլիսի ավարտին  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան  Անդրեա Վիկտորինն ընդգծեց, որ բոլորս միասին պետք է հաղթահարենք կանանց նկատմամբ գենդերային և ընտանեկան բռնությունը՝ ամբողջ աշխարհում։