Հայերեն

    «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հրավիրում է Ձեզ մասնակցելու «Կանանց պայքարը՝ հանուն խտրականությունից և անհավասար վերաբերմունքից զերծ դատաքննության»թեմայով կլոր սեղանին, որը տեղի կունենա հունվարի 19-ին, ժամը՝ 12:00-ին, Կոնգրես հյուրանոցի Բոլլ Ռում դահլիճում (հասցեն՝ ք. Երևան, Իտալիայի 1): Կլոր սեղանի ընթացքում կցուցադրվի ֆիլմ և կներկայացվի հետազոտություն, որից հետո տեղի կունենա քննարկում: Կլոր սեղանին մասնակցելու հրավերներ են ուղարկվել ՀՀ կառավարության, ՀՀ ԱԺ ներկայացուցիչներին, ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի, միջազգային ներկայացուցչություններին:

    Օրակարգ

    12:00 – Գրանցում
    12:15 – Բացման խոսք և խնդրի ներկայացում (Զարուհի Հովհաննիսյան – ԸԿՆԲ Կոալիցիա)
    12:30 – Դատաիրավական համակարգում կանանց հանդեպ խտրականության մասին պատմող ֆիլմի ներկայացում (Թեհմինե Ենոքյան- Ֆիլմի հեղինակ)
    12:45 – Դատաիրավական համակարգում կանանց հանդեպ խտրականաության մասին պատմող ֆիլմի ցուցադրում
    13:45 – «Դատաիրավական համակարգում կանանց նկատմամբ խտրականությունը» զեկույցի ներկայացում  (Մարիա Աբրահամյան- զեկույցի հեղինակ)
    14:15 – Քննարկում