Կանայք ունեն բարձր ռիսկային խոցելիություն ՄԻԱՎ-ի նկատմամբ՝ ելնելով սոցիալական և կենսաբանական պատճառներից: Հետազոտությունները ցույց են տվել, որ չպաշտպանված հեշտոցային ներթափանցման արդյունքում կանանց ՄԻԱՎ ձեռք բերելու հավանականությունը 2-4 անգամ բարձր է, քան տղամարդկանց մոտ: Առանձնացվում են կենսաբանական և սոցիալ-տնտեսական գործոններ, որոնցով կանայք առավել խոցելի են ՄԻԱՎ-ի հանդեպ: Առանձնացվում են հետևյալ կենսաբանական գործոնները՝

Կենսաբանական գործոններ

  • Չպաշտպանված սեռական հարաբերության վերջում սերմնահեղուկը մնում է կնոջ օրգանիզմում 3-5 օր: Եթե սերմնահեղուկը ախտահարված է ՄԻԱՎ-ով, ապա այն կարող է հեշտ վարակել կնոջը 5 օրվա ընթացքում:
  • Կանայք առավել հաճախ են կատարում արյան փոխներարկում՝ կապված հղիության և ծննդաբերության ընթացքում առաջ եկող պրոբլեմներից և եթե փոխներարկող արյունը ախտահարված լինի ՄԻԱՎ-ով, ապա կինը կարող է վարակվել:
  • ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունն առավել մեծ է այն կանանց համար, ովքեր ունեն որևէ սեռավարակ: Սեռավարակները մեծացնում են ՄԻԱՎ-ով վարակման հավանականությունը հատկապես այն դեպքերում, երբ ընթանում են սեռական օրգանների շրջանում խոցերի առաջացումով:
  • ՄԻԱՎ-ի վարակմանը նպաստող գործոն է արգանդի վզիկի էռոզիան, քանի որ էռոզիաների մակերեսները ՄԻԱՎ-ի ներթափանցման համար ամենանպաստավոր գոտին են համարվում:
  • Կանայք ավելի խոցելի են ՄԻԱՎ-ի նկատմամբ մինչև 20 տարեկանը և 45 տարեկանից հետո, երբ արգանդի վզիկի լորձաթաղանթի վիճակն առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում ՄԻԱՎ-ի ներթափանցման համար:

Առանձնացվում են հետևհալ սոցիալ-տնտեսական գործոնները՝

  • Հասարակության մեջ հայրիշխանական համակարգի առկայությունը, որն ակնկալում է տղամարդու գերակայություն յուրաքանչյուր ոլորտում, ինչպես նաև ընտանեկան պլանավորման ընտրության հարցում և եթե տղամարդ զուգընկերը չի ցանկանում օգտագործել պահպանակ, կինը լուռ պետք է համաձայնվի, իսկ եթե պահանջի օգտագործել պահպանակ, մեղավորությունը ընկնում է կնոջ ուսերին:
  • Հասարակության մեջ առկա են երկակի մոտեցումներ զույգերի հարաբերությունների միջև: Այն է՝ կանայք պարտավոր են պահպանել հավատարմություն և կուսություն մինչամուսնական սեռական հարաբերությունները, իսկ տղամարդկանց կողմից ընդունվում են դավաճանությունները ինչպես մինչամուսնական, այնպես էլ ամուսնական հարաբերությունների ընթացքում: Եվ շատ հաճախ տղամարդիկ, ովքեր գտնվում են արտագնա աշխատանքի ոլորտում բավականին նորմալ է ընդունվում տղամարդկանց սեռական հարաբերությունները այլ անձանց հետ, և նույնիսկ չի դիտարկվում որպես դավաճանություն, այլ բնական ձև և այս դեպքում տղամարդիկ կարող են ձեռք բերել տարբեր տեսակի սեռավարակներ և ՄԻԱՎ, որն էլ բերում և փոխանցում են իրենց կին զուգընկերներին:
  • Կանանց սոցիալական դերը հասարակության մեջ, որն ենթադրում է, որ հենց կինը պետք է հոգ տանի ընտանիքում բոլոր հիվանդ անդամներին: Հաշվի առնելով այն փաստը, որ կենցաղային պայմաններում ՄԻԱՎ-ը չի փոխանցվում, այնուամենայնիվ գոյություն ունի փոխանցման որոշակի ռիսկ,  եթե տվյալ ընտանիքում կան անդամներ, ովքեր ՄԻԱՎ-ով ապրողներ են և կանայք խնամում են իրենց:
  • Կանայք տոկոսային հարաբերությամբ առավել շատ են ենթարկվում մարդկանց վաճառքի/թրաֆֆիկինգ/ և սեռական բռնությունների, որը մեծացնում է ՄԻԱՎ-ի փոխանցման ռիսկը:

 

Շատ հաճախ առաջին հերթին ՄԻԱՎ-ի առկայությունը հայտնաբերում են կանանց մոտ, քանի որ կանայք ավելի հաճախ են դիմում բժշկական հետազոտությունների՝ կապված հղիության հետ և արդյունքում կանանց են, որ մեղադրում են ՄԻԱՎ-ի տարածման հարցում: Կանանց կենսաբանական խոցելիությունը կարելի է նվազեցնել՝ օգտագործելով ինչպես տղամարդու, այնպես էլ կանացի պահպանակ, որը փոքր-ինչ  դժվար է պայքարել բոլոր սոցիալ-տնտեսական գործոնների դեմ, որը պահանջում է առավել լայնածավալ մոտեցում: Այնուամենայնիվ առանձնացնենք մի շարք կանխարգելման մեթոդներ՝

  • Ժամանակակից և ճշգրիտ տեղեկատվության ապահովում և սեփական իրավունքների պաշտպանության հնարավորություն:
  • Տեղեկատվական միջոցառումների իրականացում ՄԻԱՎ վարակի կանխարգելման մասին:
  • Կանանց ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացներում:
  • Պետական հովանավորում կանանց իրավունքների հիմնահարցերով զբաղվող կազմակերպություններին:
  • Կանանց սեռական և վերարտադրողական առողջության և իրավունք ծրագրի միջոցառումների իրականացում:
  • Գենդերային ծրագրերի իրականացում:
  • Հանրային առողջության ծրագրերի զարգացում և տարածում:

Անուշ Պողոսյան