“Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության” կոալիցիան հրավիրում է կանանց իրավունքներին և խնդիրներին վերաբերող թեմաներով հետաքրքրված լրագրողներին սեմինարի, որը կկայանա մարտի 29-ին, ժամը՝ 12:00-ին:

Սեմինարի ընթացքում լրագրողներն կտրվի գիտելիք կանանց իրավունքների և հատկապես ընտանեկան բռնության խնդրի վերաբերյալ: Հատուկ ուշադրության կենտրոնում կլինեն կնոջ կերպարի կերտման առանձնահատկությունները՝ մեդիայում, ինչպես նաև՝ հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրների լուսաբանումը: Սեմինարը հագեցած կլինի տեղեկատվական բնույթի նյութերով և տեսանյութերով: Սեմինարի անցկացման վայրի մասին մասնակիցները հավելյալ կտեղեկացվեն:

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև մարտի 27-ը՝ զանգահարելով՝ 094 488-480 հեռախոսահամարով, կամ ուղարկել էլեկտրոնային նամակ՝ [email protected] հասցեով: