Հայերեն

    Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան համագործակցության է հրավիրում մասնագետների և կազմակերպությունների՝ կազմակերպության վեբ կայքի թարմացման և ընտանեկան բռնության դեպքերի հարթակի բարելավման համար։

    Մասնագետը/կազմակերպությունը պատասխանատու է իրականացնել ստորև նշված աշխատանքները՝

    • թարմացնել կայքի ներկայիս նախագիծը,
    • մշակել կայքի նոր դիզայնը,
    • ծրագրավորել և թեստավորել կայքի նոր տարբերակը,
    • ուժեղացնել կայքի պաշտպանական մեխանիզմները,
    • ներկայացնել և ուսուցանել կայքի կառավարման համակարգը,
    • իրականացնել կայքի սպասարկման նախնական աշխատանքները,
    • բարելավել ընտանեկան բռնության դեպքերի արխիվացման հարթակը,
    • այլ աշխատանքներ՝ ըստ անհրաժեշտության։

     

    Դիմելու ընթացակարգը՝

    Խնդրում ենք ուղարկել ձեր կարճ ինքնակենսագրականը (CV) (կազմակերպության դեպքում՝ ամփոփ նկարագիրը կամ կայքի հղումը) և կատարած աշխատանքների պորտֆոլիոն [email protected] էլ. հասցեին՝ նամակի վերնագրում գրելով  «Կոալիցիայի կայքի պատրաստում»: Անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել ոչ ուշ, քան 2019 թ հունիսի 18-ը։

    Հաշվի առնելով դիմումների քանակը՝ կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի փուլ անցած դիմողների հետ:

    Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է մասնագիտական փորձը և հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ: Աշխատանքը հարմար է հաշմանդամություն ունեցող անձանց համար:

    Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան 10 հասարակական կազմակերպությունների միավորում է, որի առաքելությունն է համատեղ ջանքերով նպաստել կանանց նկատմամբ բռնության նվազմանը և պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանը։