Հայերեն

    Մարտի 22-ին, ժամը 16:00-ին, ՀՀ վերաքննիչ դատարանում (հասցեն՝ քաղաք Երևան, Գարեգին Նժդեհի 23), տեղի կունենա Լուսինե Ղաբուզյանի վերաքննիչ բողոքի քննությունը:

    Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասությունների դատարանը վճռել է Արջուտ գյուղի բնակիչ Կարեն Խեչոյանին տուգանել 150 հազար դրամի չափով։ Խեչոյանը մեղադրվում էր կնոջը՝ Լուսինե Ղաբուզյանին, և անչափահաս դստերը՝ Մարուսյա Խեչոյանին, պարբերաբար բռնության ենթարկելու մեջ։ Տուժածների փաստաբան Լիանա Մանուսաջյանը վճիռը ծիծաղելի է որակել։ Այժմ առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկվում է ՀՀ վերաքննիչ դատարանում:

    Դեպքի մանրամասներին ծանոթացեք այստեղ` Epress.am, Aravot.am, Newsbook.am