Հայերեն

    Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի 2016 թվականի գործունեության տարեկան հաշվետվության շնորհանդեսքննարկումը։ Դիտորդների Խմբի անդամ, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը ներկայացրեց զեկույցի  «Պահման պայմաններ, գերբնակեցում»  գլուխը։  Զեկույցի հանրային քննարկմանը ներկա էին ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Քրեակատարողական հիմնարկների և մարմինների ներկայացուցիչները և Դիտորդների խմբի անդամներն ու փորձագետները։

    Տեսանյութ. tv. azatutyun.am. «Սարսափելի պայմաններ» Հայաստանի ՔԿՀ-ներում․ Դիտորդական զեկույց: Դիտորդների խմբի անդամներ՝ Արա ՂարագյոզյանԶարուհի Հովհաննիսյան, Դիտորդների խմբի նախագահ՝ Արայիկ Զալյան, ՀՀ արդարադատության փոխնախարար՝ Սուրեն Քրմոյան, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ներկայացուցիչ՝ Դավիթ Ամիրյան

    Տեսանյութ. A1plus. Անմարդկային պայմաններ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում: Ամբողջական հոդված՝ http://www.a1plus.am/1576644.html

    Տեսանյութ. shant.news. Դրական, բայց ոչ բավարար փոփոխություններ: Դիտորդների խմբի անդամ՝ Զարուհի Հովհաննիսյան. Ֆոտո-էքսպո, ամբողջական հոդված՝ https://www.shantnews.com/news/view/2939.html

    Տեսանյութ. CivilNet.am. Բանտերում փոքրամասնություններին նեղում են ոչ միայն «գողականները»

    Տարեկան հաշվետվության առցանց տարբերակը կարող եք գտնել pmg.am կայքի տարեկան զեկույցներ բաժնում։