Հայերեն

Հունիսի 26-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ տեղի ունեցավ Նարինե Դանիելյանի սպանության գործով հերթական դատական նիստը։ Այս անգամ դատարանը հարցաքննեց ամբաստանյալ Արթուր Մելիքսեթյանին։ Ըստ ամբաստանյալի ընտանիքում վիճաբանություններ եղել են  ամեն առիթով:

Վերջին անգամ վիճաբանություն եղել է դեպքից մի քանի  օր  առաջ՝ երեխային մանկապարտեղ տանելու հարցով։ Որդուն մանկապարտեզ  միասին  էին տանում-բերում:

«Նարինեն բողոքում էր, որ ես չեմ թողում աշխատի, ես էլ ասեցի ուզում ես աշխատես կճարեմ գործ: Բայց շատերը կերազեին  ապրեին նենց,ոնց մենք  ենք ապրել:

Ջղյայնացա Նարինեի վրա, որ  երեխեքին ասեց թաղեմ ձեզի,  ասեցի 10 տարի երեխա չես ունեցել ,  որ հիմա տենց ասես?  Զանգեցի հորը ասեցի արի գժիդ տար»:

Նաինեն փորձել է խանութում աշխատանք գտնել, սակայն տարիքային սահմանափակում է եղել, իսկ երբ մեքենայով գնացել են բարեկամի տուն, ճանապարհին մեքենան փչացել է ու Արթուրը փորձել է վերացնել անսարքությունը, սակայն Նարինեի հեռախոսը զանգել է։

«Ասեցի  էդ ո՞վ ա զանգում: Ասեց, բա սիրածս ա, ինքը տենց խասյաթ ուներ ասելու, երբ  երեխեքն  էին զանգում: Ապտակեցի: Նարինեն ինձ հայհոյեց, մի հատ էլ խփեցի: Սկսեց ոտքերով խփել: Ավելորդ խոսաց մի քանի բան,  ձեռս դրի բերանին,  ասեց լավ չեմ շունչս կտրվումա: Ստուգվել  էր զոբ ուներ: Ասեցի լավ հեսա դուրս  կգաս մեքենայից, դուրս եկավ մեքենայից սկսեց ասել որ բաժանվելուա, ասեցի   հո ես քեզ փողոցից  չեմ վերցրել»:

Ապա Նարինեն ասել է, որ աչքը  չի տեսնում, ամբաստանյալը տեսել է, որ դեմքով արյուն է հոսում։

«Ասեցի  երևի  խփել եմ։ Էդ պահին Նարինեն բարձրացավ չոքած տեղից ու ինձ բրդեց, քաշով ինձնից ծանր  էր:  Տենց բռնում էի իրան, ինքտը ընկավ ճյուղերի միջով  ջրի  մեջ:  Ճյուղերը  փաթաթվել էին,  մազերից,  ես իրան ուզում էի հանեի, ջրի մեջ  փորից սխմեցի,ինչքան  քաշում էի, չէի  ջոկում որ ուղղությամբ  եմ  քաշում, ուզում էի ջրից հանեի, տենց հանեցի ինչքան կարողացա,   տեսա չի  շնչում: Սառած մնացել էի տեղում»:

Ամբաստանյալը պատմել է, որ փորձել է մեկից հեռախոս ուզել, զանգել շտապօգնություն, փորձել է մեքենա կանգնեցնել, հեռախոս խնդրել ու զանգել է ծանոթին։

«Հետո  տենց մտածում էի,  նեուժելի կնիկս անբարոյականա եղել, ու էդ պահին, որ հարցնրին ինչ ա եղել, ասեցի  տենց կնգան տենց  ա պետք»:

Դատարանում հարց հնչեց, թե արդյո՞ք ամբաստանյալը թմրանյութ  օգտագործել է: Արթուր Մելիքսեթյանը պատասխանել է, որ պլան է  օգտագործել երբեմն, հատկապես  Ռուսաստանում:

Ապա Արթուրը Նարինեին բնութագրել է որպես անուղեղ ու լեզվանի մի կին:

«Երեխա, երեխա եմ բերել մեր տուն:  Իր հորն  եմ տեսել ,  ասել որ  ես եմ էն տղեն, որ գալիսա աղջկադ հետևից, հարևաններից  չլսես էլի»: (Նարինե Դանիելյանը 14 տարեկան հասակում է ամուսնացել)։

Ամբաստանյալը պատմել է, որ երկար տարինեն երեխա չեն ունեցել, անգամ իր հայրը խորհուրդ է տվել, որպեսզի Նարինեից բաժանվի, սակայն Արթուրը չի համաձայնել, իսկ հիմա, Նարինեի կորուստը բաց վերք է իր համար։

«Ինքը իմ թագուհին ա եղել։ Ծեծել էլ եմ, սիրել էլ եմ: Նարինեն եկավ ասեց, որ  էլ չես կարա ինձ  խփես, հիմա կանանց իրավունքների պաշտպան կա: Ես էլ ասեցի բա  էդ խեղճ տղամարդիկ ինչ անեն,  մեկը չեկավ ասեց, էս որ  10  տարի ա երեխա չես ունենում , մեկը  չասեց,  բա  էս  փողը առ բուժվի: Ես անհանդուրժող եմ,  ես նման բաներ, ավելորդ արտահայտություններ չեմ սիրում»:

Ամբաստանյալը պնդում էր, որ Նարինեի կոկորդը չի  սեղմել, չի փորձել խեղդել, և մինչ այժմ անհասկանլի է, թե ինչպես է եղել լեզվակի կոտրվածքը։

Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 11-ին, ժամը՝ 16։00-ին։