Հայերեն

    Քրեկատարողական հիմնարկներում կանայք խուսափում են տեսակցել, և անգամ իրենց հետ պահել մինչև երեք տարեկան երեխաներին։ Նրանք խեղդվում են կարոտից, սակայն նախընտրում են երեխաների խնամքը հանձնել ազգականներին, միաժամանակ հաճախ նաև ծածկում են իրենց գտնվելու վայրը՝ երեխաներին ասելով, որ գտնվում են արտերկրում։

    Ամալյա Պապյանի հեղինակած հետաքննական նյութը պատմում է Աբովյան քրեակատարողական հիմնարկում ազատազրկված մայրերի ամենացավալի խնդիրների մասին։ Ինչո՞ւ են մայրերը խուսափում հանդիպումներից երեխաների հետ, ինչո՞ւ են թաքցնում իրենց գտնվելու վայրը, ինչպիսի՞ վերաբերմունքի են արժանանում հետագայում և ի՞նչն է ստիպում հրաժարվել օրենքով սահմանված, մանկահասակ երեխայի հետ միասին լինելու հնարավորությունից։

    ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող դիտորդների խմբի անդաամ, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը գտնում է, որ այլընտրանքային պատժի կիրառման հնարավորությունը զգալի չափով  կմեղմացնի որոշ կանանց վիճակը, միաժամանակ նրանք չեն կորցնի իրենց սոցիալական կապերը, ստիպված չեն լինի ծածկել գտնվելու վայրն ու տարիներ շարունակ չտեսնել իրենց երեխաներին։

    Մանրամասները՝ տեսանյութում։