Հայերեն

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ը համաշխարհային շարժում է, որն ուղղված է կանանց դեմ բռնության բոլոր ձևերի վերացմանը: Նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ն անցկացվող միջոցառումների շրջանակում մարդիկ հնարավորություն են ստանում համատեղելու իրենց ջանքերն ըննդեմ գենդերային բռնության։ Քարոզարշավը տարեցտարի նոր թափ է ստանում և ավելի շատ մարդիկ են իրենց ձայնը բարձրացնում կանանց դեմ ուղղված բռնության դեմ պայքարին: Քարոզարշավն ուղղված է ամբողջ աշխարհի կանանց և աղջիկների նկատմամբ բռնության նվազեցմանը, կանանց իրավունքները բարձրաձայնելուն և նրանց ձայնը լսելի դարձնելուն: 16-օրյակի  շրջանակներում ակտիվիստները, գիտնականները և քաղաքական գործիչները միավորվում են պայքարելու գենդերային հիմքով բռնության  դեմ և օժանդակելու բոլորին՝ ունենալ  հավասար կրթության հնարավորություն, միաժամանակ զբաղվելով կանանց իրավունքների պաշտպանությամբ: Այս տարի կարևորվում է կրթության  հիմնախնդիրը, և թե ինչ  հետևանքներ կարող է ունենալ  գենդերային հիմքով բռնությունը՝ կրթության հավասար իրավունքի իրացման վրա, հատկապես  նրանց, որոնք  տարբեր  ինքնություններ  ունեն  և  ավելի մարգինալացված են:

Հայաստանում  «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ի  քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին ՝ « Չլինել անտարբեր բռնության հանդեպ» երթով։

Օրակարգը՝

  • 25/11/2016, 12:30-ին  «Չլինել անտարբեր բռնության հանդեպ»  երթ։

Երթուղի․  Տերյան 105՝  Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի (Պոլիտեխնիկական համալսարանի) բակից, մետրո Երիտասարդական, Ալեք Մանուկյան փողոց, Խանջյան փողոց և կավարտվի Մանկավարժական համալսարանի մոտ:

  • 28/11/2016 ,ժամը 12:00-14։00  դասախոսություն-քննարկում Ամերիկյան համալսարանում
  • 29/11/2016,  ժամը 12:00-14:00- Պրես- լանչ «Էօն» ակումբում
  • 06/12/2016  ժամը  18:00  Ֆիլմի ցուցադրություն , «Հոդված 3»- ակումբում
  • 10/12/2016  ժամը 18:00 «Յոթ»  ներկայացումը՝ Համազգային թատրոնում