Հայերեն

2017 թվականի հուլիսի 5-ին, Բեսթ Վեստերն Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով` «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել` Մարդկային անվտանգության եւ անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» թեմայով: Համաժողովի ընթացքում՝ «Մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում՝ ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության համատեքստում» ելույթով հանդես եկավ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը։ Նա ներկայացրեց ՀՀ օրենսդրական դաշտի անկատարությունը՝ Մարդկային անվտանգության համատեքստում՝ հավասարության և հակախտրականության քաղաքականության տեսանկյունից։ Բանախոսը կարևորեց օրենսդրականա բարեփոխումների անհրաժեշտությունը և նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից անհրաժեշտ է ընդունել «Ընտանեկան բռնության կանխարգելման» և Հակախտրականության համապարփակ օրենսդրություն։

Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը: