Հայերեն

2017թ. հուլիսի 10-12-ը, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչներ՝  Մարիամ Կուրշուդյանը, Տաթևիկ Աղաբեկյանը,  Էդուարդ Մարտիրոսյանը մասնակցում էին Թբիլիսիի Մարդու Իրավունքների Տան կողմից կազմակերպված դատական գործընթացների մշտադիտակման մասնագետների  սեմինարին։ Այն անցկացվում էր «Ապահովելով   Մարդու իրավունքների  պաշտպանների ավելի լավ  պաշտպանվածությունը» ծրագրի շրջանակներում։ Եռօրյա սեմինարի ընթացքում հայ և վրացի իրավապաշտպանները՝  դասընթացավարներ Չերնիգովի Կրթական Մարդու Իրավունքների Տնից Սերգեյ  Բուրովը, Չերնիգորսկի մարզի Բախմակսկի  դատարանի դատավոր Պավլո Պարխոմենկոն  և Բելոռուսի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ Դմիտրի Չերնին ներկայացրեցին դատաքննության դիտարկման հիմնական ասպեկտները, նպատակները և սկզբունքները: Մարդու  Իրավունքների  Տան  հիմնադրամից Քեթևան Աբաշիձեն ներկայացրեց մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերը՝ ըստ  մարդու իրավունքների եվրոպական  կոնվենցիայի 6-րդ հոդվածի:

Մասնագետները  փոխանակվեցին իրենց  փորձով:

Սեմինարը կազմակերպվել  և  իրականացվում էր  Թբիլիսիի  Մարդու Իրավունքների Տան  կողմից՝  Չերնիգովի  Կրթական  Մարդու Իրավունքների  Տան,  Բելոռուսի  Մարդու Իրավունքների  Տան  և Երևանի  Մարդու Իրավունքների  Տան  հետ համագործակցությամբ: Նախագծի իրականացմանն աջակցել է Մարդու Իրավունքների  Տան  հիմնադրամը, որպես «Տնից-Տուն» նախաձեռնության մի  մաս, որն՝ իր անդամ կազմակերպությունների համար հնարավորություն է ստեղծում   համատեղ ծրագրեր իրականացնելու և  մյուսների հետ սեփական փորձն  ու  հմտությունները  կիսելու: