Հայերեն

    «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան իրականացրեց   «Գենդերային բռնությունը Հայաստանում. Խնդիրներ և իրավական կարգավորումներ» թեմայով կոնֆերանս, որի ընթացքում ներկայացվեցին «Կնասպանություն․ Լռեցված ձայներ» զեկույցը, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կողմից մշակված ընտանեկան բռնության տվյալների բազան, ինչպես նաև՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի մեխանիզմներին ու դրանց կիրարկման հետ կապված խնդիրներ։ Կոնֆերանսին ներկա էին պետական կաույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

    «Լռեցված ձայներ Կնասպանությունը Հայաստանում» – 2016-2017 թթ․ զեկույցը թվով երկրորդն է ։ Այն հեղինակել են  սոցիալական քաղաքականության մասնագետ Աննա Հովհաննիսյանը և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա իրավաբան Ստելլա Չանդիրյանը։«Լռեցված ձայներ․ Կնասպանությունը Հայաստանում»  զեկույցն անդրադառնում է 2016-17 թթ. կնասպանության դեպքերին, մասնավորապես՝ գործերի դատավարությանը և արդարադատության մատչելիությանը, ինչպես նաև՝ կնասպանության երևույթի համակարգային և խորն արմատացած պատճառներին:Զեկույցը բաղկացած է 4 հիմնական հատ վածներից: Առաջին մասում անդրադարձ է կատարվում զեկույցի մշակման մեթոդական և մե թոդաբանական հիմքերին, մասնավորապես՝ հետազոտության նպատակին, խնդիրներիը և տեղեկատվության հիմնական աղբյուրներին: Երկրորդ հատվածում դիտարկվում են կնասպանության երևույթի հայեցակարգային խնդիրները  և  ընդգրկման տիրույթները: Այս գլխի շրջանակներում ուսումնասիրվում են նաև կնասպանության արմատական պատճառները, տեսակները և տարբեր դրսևորումնե րը: Զեկույցի երրորդ հատվածում  ներկայացվում են 2016-2017 թթ. ՀՀ-ում տեղի ունեցած կնասպանության դեպքերը։ Դրանց վերլուծության միջոցով բարձրաձայնվում են  այն կանանց պատմությունները, որոնք զրկվեցին սեփական կյանքից ուժի և  իշխանության անհավասարության, արմատացած կարծրատիպերի և համընդհանուր թողտվության պատճառով: Յուրաքանչյուր պատմության շրջանակներում ներկայացվում է դատաիրավական համակարգի արձագանքը հանցագործությանը: Զեկույցը ամփոփվում է առաջարկներով, որոնք կօգնեն քա ղա քականություն մշակողներին և լայն հանրությանն առավել հասցեական և թիրախային քայլերի միջոցով ազդեցություն ունենալ կնասպանության պատճառների վրա:

    Ոստիկանության քրեական հետախուզության և գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանի  խոսքով,  օրենքի ընդունումից հետո 63 բռնարար ընտանիքից հեռացվել է: Նրա դիտարկմամբ, նախորդ տարիների համեմատ, ընտանեկան բռնության հետևանքով սպանությունների դեպքերը նվազել են, բացի այդ դիմելիությունն է բարձրացել:  Եթե 2016 թ.-ին  եղել է սպանության  66 դեպք, որոնցից 14 դեպքում կին է սպանվել, նրանցից 3-ը ընտանեկան բռնության զոհ են եղել: 2017-ին գրանցվել է սպանության 50 դեպք, որից 7-ի դեպքում տուժող են հանդիսացել կանայք: 7-ից  4-ը սպանվել են  ընտանեկան բռնության արդյունքում: 2018-ին մեր երկրում գրանցվել է սպանության 35 դեպք, որից 6-ի դեպքում տուժել են կանայք: Նրանցից 2-ը ընտանեկան բռնության զոհ են դարձել:

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Արմինե Թանաշյանը օրենքի ընդունումից հետո դրական դինամիկա է նկատել: Նրա խոսքով, հիմնական խնդիրը ոչ թե երևույթի քրեականացումն է, այլ կանխարգելումը. «Կրկնակի դեպքերը ավելի քչացել են: Բռնություն կիրառողները, երբ տեսնում են, որ հաշվառված են, նրանց հետևում են և հաջորդ անգամ հնարավոր է՝ խիստ միջոցառումներ իրականացվեն և տնից կհեռացվեն՝ ինչպես օրենքով սահմանված կարգով է, սա բավականին մեծ կանխարգելիչ նշանակություն ունի»:

    Ընտանեկան բռնության դեպքերով տվյալների առցանց հարթակի ներկայացրեց Հասարակություն առանց բռնության ՀԿ հաղորդակցության և արտաքին կապերի պատասխանատու Սոնա Առաքելյանը։ Հարթակը նպատակ ունի Կոալիցիայի անդամ կազմակերպությունների ընտանեկան բռնության դեպքերի տվյալները մեկտեղելու և մշակման միասնական համակարգ ձևավորելու։
    Կոնֆերանսի ավարտին Կանանց աջակցման կենտրոնի իրավաբան Նոնա Գալստյանն անդրադարձավ Ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրության բացերին և  Իրավակիրառ պրակտիկային։

    «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Ղազարյանը կարծիք հայտնեց, որ կանխարգելող օրենքի ընդունումը որոշակիորեն դրական քայլ էր, սակայն այն վերանայման  կարիք ունի: Նրա խոսքով, օրենքի ընդունման  արդյունքում հանրությունը գոնե սկսել է քննարկել ընտանեկան բռնության, կնասպանության դեպքերը, և անձնական փորձառությունների կամ ականատեսների պատմությունների հիման վրա պարզ է դարձել,որ այդ երևույթները շատ ավելի շատ են, քան հանրայնորեն մինչ այդ խոսվել են:  «Ժամանակին, երբ օրենքն ընդունվում էր, դրան դեմ կարծիքներ էին ձևավորվել, ասում էին, որ  դա փորձ է միջամտելու այլոց ընտանեկան հարաբերություններին, որ դա ազգային արժեքների դեմ ոտնձգություն է, ինչի  հետ ես ամենևին համամիտ չեմ, որովհետև բռնությունը և սպանությունը ազգային արժեք լինել չեն կարող…  Դրա արդյունքում օրենքը մի շարք բացեր ունի:  Օրինակ, որոշ ինստիտուտներ ուղղակի բացառվեցին: Մասնավորապես, ոստիկանի միջամտությունը կոնկրետ պահին, ընտանիքում կամ երեխային հե

     

    ռացնելու հնարավորությունը: Դա դիտարկվում էր որպես միջամտություն ընտանեկան հարաբերություններին: Օրենքի հետ կապված ուրիշ խնդիր էլ կա՝ որքանո՞վ է մարզային ոստիկանը՝ միջամտելու և հասկանա

    լու, որ դա, իսկապես, ընտանեկան բռնություն է  և , առնվազն, չխրախուսելու դրա շարունակությունը… Որովհետև մենք գիտենք, որ, հատկապես՝ փոքր համայնքներում հայրիշխանություն ավելի ընդգծված է քան՝ Երևանում և այդ ոստիկանն այնտեղի բնակիչ է: Բոլոր դեպքերում իրավապահներին  մանրակրկիտ վերապատրաստելու և բնակչության հետ աշխատանք տանելու կարիք կա»,- ասաց Թագուհի Ղազարյանը: