Հայերեն
    Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից պատրաստված հումանիտար օգնության հերթական խմբաքանակը բաշխվեց Գեղարքունիքի մարզում։
    Հիգիենայի պարագաներ պարունակող փաթեթներ տրամադրվեցին Արցախից Հայաստան տեղափոխված և ավելի քանի 200 ընտանիքի։
    Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան իր միջոցներով գնված օգնությունը բաժանել է Մարտունու կանանց համայնքային խորհրդի միջոցով, որը արցախցիներին անընդմեջ օգնել և աջակցել է՝ մեր երկրի համար շատ ծանր այս ժամանակահատվածում։
    Մենք տնտեսում ենք մեր միջոցները և ուղղում արցախցի կանանց ու երեխաներին։
    Շնորհակալություն մեր գործընկերներին և բոլոր աջակիցներին։