Հայերեն

    Մանուշը ծնվել և մեծացել է մանկատանը: Նրա ամուսինը մտավոր առողջական խնդիրներ ունենալով հանդերձ հրաժարվել է դեղորայք ընդունել։ Նա պարբերաբար բռնության է ենթարկել Մանուշին: Կինը բազմիցս մտածել է հեռանալու մասին, բայց չի գնացել այդ քայլին՝  այլ տեղ չունենալու պատճառով: Օրեցօր բռնությունը սաստկանում էր  և հերթական ֆիզիկանան բռնությանը չդիմանալով Մանուշը վերջապես որոշեց զանգահարել ոստիկանություն, որն ուղղորդեց նրան«Կանանց աջակցման կենտրոն»(ԿԱԿ): Մանուշը երեք ամիս  դստեր հետ մնաց ԿԱԿ-ի ապաստարանում, որտեղ վերականգնվեց, ստացավ վարսահարդարի մասնագիտական ուսուցում և սկսեց աշխատել:

    2018 թվականին ԿԱԿ-ը սպասարկել է 358 կնոջ և երեխայի, որոնցից շատերը գտնվում էին ծայրահեղ վտանգավոր պայմաններում: «Կանանց աջակցման կենտրոն»-ն ապաստարան է տրամադրել  63 կնոջ և երեխայի, շուրջօրյա թեժ գծի զանգերը հասել են 2592-ի, 6727 կնոջ տրամադրվել է հոգեբանական, սոցիալական և իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև դատական պաշտպանություն։ Շահառուների գրեթե 60%- ին հնարավոր  է եղել աշխատանք գտնել կամ օգնել սկսել իրենց փոքր բիզնեսը:

    «Կանանց աջակցման կենտրոն»-ի ապաստարանում գտնվող կանայք անցյալում ենթարկվել են դաժան բռնության: Կանանց մեծ մասը ֆիզիկական բռնության է ենթարկվում հղիության ընթացքում, իսկ ոմանց հղիությունն ընդհատվել է: Շատերը ստիպված են եղել կատարել ծանր ֆիզիկական աշխատանք, նրանց թույլ չեն տվել հոգալ իրենց նվազագույն կարիքները՝ ուտել, տնից դուրս գալ, բժշկի դիմել կամ դեղորայք գնել, երբ դա ուղղակի անհրաժեշտ է:  ԿԱԿ-ի սպասապաստարանում մնալը նրանց հնարավորություն է տավել վերականգնվել և առաջ շարժվել:

    Կացարանում մնալը ոչ միայն ապահովվում է կանանց անվտանգությունը, որտեղ նրանք վերականգնվում են, այլև հնարավորություն է ընձեռում օգտվելու  կենտրոնում մատուցվող բոլոր ծառայություններից, ներառյալ  տնտեսական հզորացման ծրագիրը: Նրանք ձեռք են բերում տարատեսակ մասնագիտացումներ, որի միջոցով ապահովվում է կանանց ֆինանսական անկախությունն ու նրանց երեխաների սոցիալական ապահովությունը։

    Կանանց, որ ենթարկվում են բռնության, հաճախ թույլ չունեն աշխատել և ստիպված են տանը մնալ: Սա սահմանափակում է կանանց՝ հզորացման եւ ֆինանսական ապահովվածության հնարավորությունը ւ կախվածության մեջ պահում՝ բռնարարից: ԿԱԿ-ի  շահառուների 60%-ը այս տարի ապահովվել է կայուն աշխատատեղերով եւ ձեռք է բերել ֆինանսական անկախություն: 

    Տնտեսական կախվածությունը հանդիսանում է այն հիմնական պատճառներից մեկը, որ կանանց հետ է պահում բռնարար հարաբերությանը վերջ դնելուն: Իր գործունեության ընթացքում ԿԱԿ-ը հարյուրավոր կանանց աջակցել է իրենց փոքր բիզնեսները սկսելու և աշխատանք գտնելու հարցում:

    Երեխաները ևս հաճախ են  ենթարկվում կամ ականատեսը դառնում բռնության: Այն կարողը է հանգեցնել հոգեբանական ընկճվածության,  ֆիզիկական առողջական խնդիրների: Բռնությունն ունի ցիկլային բնույթ, որը սերնդնեսերունդ փոխանցվում է: «Կանանց աջակցման կենտրոն»-ի ապաստարանում  բռնարար ընտանքիներից դուրս եկած երեխաներին պարուրում  են հույսով, սիրով եւ անվտանգությամբ, որը հնարավորություն է ստեղծում  իրենց կրկին երեխա զգալ: 

    Մենք մեծ ոգևորությամբ հայտնում ենք, որ որ  պետական գործընկերների աջակցությամբ շուտով բացելու է  «Կանանց աջակցման կենտրոն»-ի մեկ այլ՝ ավելի մեծ ապահով տուն, որտեղ կարող են ապաստանել ընդհուպ մինչև 15 կին եւ 40 երեխա: Նման պետական և մասնավոր սեկտորի համագործակցությունը Հայաստանի կառավության և կանանց հարցերով զբաղվող կազմակերպության միջև իր տեսակով աննախադեպ է և հնարավորություն է տալիս օգնել բազմաթիվ կանանց ու երեխաների՝ վերականգնվել եւ վերակառուցել իրենց կյանքը:

    Սակայն ֆինանսավորման ապահովումը չափազանց մեծ մարտահրավեր է ԿԱԿ-ի համար, որը հիմնականում հենվում է անհատական նվիրատվությունների կողմից տրվող հանգանակությունների վրա` դժվարակիր ծախսերը հոգալու համար: Քանի որ կանայք, ովքեր գալիս են ապաստարան, հիմնականում մազապուրծ փախնում են խիստ վտանգավոր իրավիճակներից եւ հաճախ իրենց հետ ոչինչ չեն կարողանում վերցնել, նրանց առաջնային կարիքները բավարարելը շատ կարևոր է, որպեսզի նրանք կարողանան ոտքի կանգնել:

    «Կանանց աջակցման կենտրոն»-ն ունի Ձեր օգնության կարիքը: Սկսվել է ամենամյա #WSCshelter տոնական դրամահավաքը, որից ստացված միջոցները օգտագործվելու են նոր ապաստարանի վերանորոգման եւ կահավորման ծախսերը հոգալու համար, այնպես որ 2019թ.-ի Սեպտեմբերին ԿԱԿ-ը կկարողանանք  դռները բացել ավելի մեծ թվով կանանց առջև:
    Նվիրաբերե՛ք, այսօր, Հայաստանի և Արցախի տարբեր շրջաններում ապրող կանանց եւ երեխաների կյանքը բարելավելու համար:

    (Լուսանկարները `Նազիկ Արմենակյանի)