Հայերեն

    Հուլիսի 25-ին, ՄԵդիա կենտրոնում կայացած «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները» թեմայով ասուլիսի ժամանակ “Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության կոալիցիայի” ներկայացուցիչ և ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը, անդրադառնալով ազատազրկված կանանց իրավունքներին ներկայացրել է իրավիճակը Աբովյան ՔԿՀ-ում։ Ըստ այդմ, օրերս կատարած այցի ժամանակ պարզվել է, որ Աբովյանի ՔԿՀ-ում կալանքի տակ է 4 անչափահաս երեխայի մայր, որը դիմել է հացադուլի։ Կնոջ նկատմամբ կիրառվել է կալանքն այն դեպքում, երբ  ՀՀ քեադատավարական օրենսգրքի 57-րդ հոդվածով սահմանվում է, որ կալանքը չի նշանակվում դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ:  Այս դեպքում ոչ միայն հաշվի չեն առել կնոջ անգամ 8 ամսական կաթով կերակրվող երեխայի հանգամանքը, այլև 4 երեխաների խնամակալության հարցը մինչ այժմ լուծված չէ:
    Մանրամասները՝  տեսանյութում։