Հեդդա փրըդաքշն ԱԲ-ն, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» և Հայաստանում Շվեդիայի դեսպանատան հետ համատեղ ներկայացնում են «Յոթը» վավերագրական թատրոնը Հայաստանում։
Ներկայացումը տեղի կունենա Դեկտեմբերի 10-ին, ժամը 19։00-ին, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում։
Կարդում են՝
Զառա Բաթոյանը՝ Ֆարիդա Ազիզի դերում, Աֆղանստան
Հայկ Պետրոսյանը՝ Ինես Մքքորմաքի դերում, Հյուսիսային Իռլանդիա
Լուիզա Ներսիսյանը՝ Մարինա Պիսկլակովա-Փարքերի դերում, Ռուսաստան
Նազիկ Ավդալյանը՝ Հաֆսաթ Աբիոլայի դերում, Նիգերիա
Արամ Մանուկյանը՝ Անաբելլա Դե Լեոնի դերում, Գվատեմալա
Հայկ Մելիքյանը՝ Մու Սոչուայի դերում, Կամբոջա
Լարա Ահարոնյանը՝ Մուխթար Մայիդերում, Պակիստան
«Յոթ»-ը նորարարական վավերագրական ներկայացում է՝ հիմնված յոթ կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստների հետ անցկացրած հարցազրույցների վրա, որոնց դժվարություններով լի կյանքի և պայքարի պատմությունները ոգեշնչման աղբյուր են։
Բեմադրությունը իրականացվում է Հայաստանում հասարակության տարբեր ոլորտները ներկայացնող հայտնի մարդկանց մասնակցությամբ։ Ներկայացումը մասն է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» և Հայաստանում Շվեդիայի դեսպանատան ակտիվ և արդյունավետ համագործակցության։
«Յոթ»-ը ներկայացնում է Շվեդիայի առանցքային արժեքները՝ գենդերային հավասարության, մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված և նախագիծն ունի լավ վավերագրված պատմություն՝ քաղաքական հարթակ բերելու այս չափազանց կարևոր թեմաները։«Յոթ»-ի Հայաստանում ներկայացմամբ՝ Շվեդական ինստիտուտը նպատակ ունի խթանելու քննարկումներ կանանց իրավունքների և գենդերային հավասարության թեմաների շուրջ՝ անհատական, պետական և տարածաշրջանային մակարդակներում», – ասում է Շվեդական ինստիտուտի գլխավոր տնօրեն Աննիկա Ռեմբեն։
«Յոթ»-ը թատերական ընթերցումները նախաձեռնված է 2008 թվականից՝ թատերագիր և պրոդյուսեր Հեդդա Կրասց Սյոգրենի կողմից։
2009 թվականից սկսած, ներկայացումն իրականացվել է 30-ից ավելի երկրներում, այդ թվում, Աֆղանստանում, Սերբիայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Վրաստանում և այլուր։ Թարգմանվել է ավելի քան 27 լեզուներով։ Այն դիտել են ավելի քան 40,000 մարդ։ Կատարվել է ավելի քան 1200 կանանց և տղամարդկանց կողմից ո րոնք մարմնավորել են հայտնի 7 ակտիվիստներին: Ներգրավված են եղել ավելի քան 120 կազմակերպություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ՝ ազգային կամ տարածաշրջանային մակարդակով։ Բեմադրվել է Շվեդիայի խորհրդարանում տղամարդ քաղաքական գործիչների, Եվրախորհրդարանում՝ յոթ երկրների խորհրդարանի անդամների կողմից, Սերբիայի խորհրդարանում՝ ակտիվիստների, Օսկարի արժանացած դերասանուհի Մերիլ Սթրիփի, լրագրողների եւ քաղաքական գործիչների մասնակցությամբ։
Ներկայացումը զուգորդվելու է տարբեր ակտիվություններով, որոնք բարձրացնելու են զգոնությունը գենդերային հիմքով պայքարի և կանանց իրավունքներին վերաբերող խնդիրների բարձրաձայնման ուղղությամբ։
Հիմնված 2007 թվականին հավաքված հարցազրույցների վրա, ներկայացումը ստեղծված է Յոթը հայտնի մրցանակակիր-թատերագիրների կողմից՝ Պաուլա Սիզմար, Քատերին Ֆիլու, Գեյլ Կրիգել, Կարոլ Կ. Մակ, Ռութ Մարգրաֆ, Աննա Դեվիեր-Սմիթ և Սյուզան Յանկովից։
Լրացուցիչ տեղեկություն նախագծի մասին
www.voicesprojects.com
www.facebook.com/Voicesprojects/
https://www.facebook.com/events/187950661666912/
Պրոդյուսեր
Հեդդա Կրասց Սյոգրեն
+46 (0) 70673 73 72
[email protected]
@SevenHedda