Հայերեն

Ֆեմինիստ պլատֆորմի հայտարարությունը Կանանց միջազգային օրվա միջոցառումների մասին:

Միացիր մեզ մարտի 8-ին ՝ տոնելու Կանանց իրավունքների միջազգային օրը: Այդ օրը ֆեմինիստ պլատֆորմը նախաձեռնում է քայլերթ և երաժշտական փառատոն: Այս տարի մեր միջոցառման խորագիրը հետևյալն է՝ «Կանայք տարբեր են. տոնում ենք կին լինելը»: Կարող ես միանալ մեզ անկախ նրանից՝ ամուսնացած ես, թե՝ ոչ, երիտասարդ ես, թե՝ տարեց, տեղացի ես, թե՝ արտասահմանից, գյուղից ես, թե քաղաքից, ունես հաշմանդամություն, թե՝ չունես, տարասեռական ես, թե նույնասեռական… բոլորը կարող են միանալ քայլերթին, ստեղծարար գործունեության փառատոնին և երաժշտական համերգին:

Կհանդիպենք Իսահակյանի անվան արձանի մոտ ժամը 13:00-ին (մետրո Երիտասարդականի հարևանությամբ) , որտեղից կսկվի քայլերթը Աբովյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ և այնուհետև Հյուսիսային պողոտա: Քայլերթի ավարտին՝ 14:30-ի շրջանում Կարապի լճում կսկվի ստեղծարար անկյունների բազմազան ակտիվությունը (կապոեյրա, նկարչություն, պար, ձեռագործ, յոգա), որին կարող ես միանալ:

Այս ամենը կուղեկցվի երաժշտական և գրական համերգով, որի ժամանակ մասնակիցները կկատարեն ինչպես սեփական ստեղծագործությունները, այնպես էլ հայտնի երգերի վերակատարումներ, կընթերցեն ինչպես սեփական, այնպես էլ հայտնի հեղինակների ստեղծագործություններ:

Կարող ես բերել, քո գործիքները, ստեղծագործությունները և քո ձայնը միացնել մեր ձայներին:

Օրը կեզրափակվի Էոն հակասրճարանում, որտեղ տեղի կունենա համերգ՝ տոնելու կին երաժիշտների ձեռքբերումները (համերգը տեղի է ունենում Էոնի և Ֆեմինիստ պլատֆորմի համագործակցության արդյունքում):