Հայերեն

    «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» շարունակում է աջակցել Արցախից Հայաստան տեղափոխված կանանց և երեխաներին։

    Նոյեմբեր 16-ին, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» իր անդամ կազմակերպության՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի միջոցով Շիրակի մարզպետարանին տրամադրեց հումանիտար օգնության փաթեթներ։ Արցախից Հայաստան տեղափոխված կանանց և երեխաներին մարզպետարանի խողովակներով կտրամադրվեն հիգիենայի պարագաներ պարունակող փաթեթներ, իսկ Գյումրու գիշերօթիկ դպրոցում ապաստանած երեխաներին կտրամադրվեն տակդիրներ և այլ պարագաներ։ Հումանիտար օգնության փաթեթներ կբաժանվեն նաև Հայաստանի մյուս մարզերում ապաստանած արցախցիներին։

    Ծրագիրն իրականցվում է Բաց հասարակության հիմնադրամեր-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ։