Հայերեն

 

Աշխատանքի նկարագրություն Ծրագրի ֆինանսական գործողությունների վերահսկում և իրականացում, ինչպես նաև՝ ծրագրի ենթա-դրամաշնորհային բաղադրիչի կառավարում`ԵՄ ֆինանսական կանոնակարգերին համապատասխան
Աշխատանքի անվանումը Ֆինանսական և դրամաշնորհների մենեջեր
Գործատու

Նախագծի անվանումը

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում ընդդեմ  գենդերային բռնության՝ Հայաստանում»

Պայմանագրի տևողությունը 2020 թվականի փետրվարի 15 – 2022 թվականի հունվարի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ
Աշխատաժամանակ 70%  ներգրավվածություն
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը  Փետրվարի 10, 2020

 

Աշխատանքի նկարագրություն

 

  • Ծրագրի ֆինանսական համակարգերի ստեղծման, վերահսկման և կառավարման ապահովում
  • Ծրագրի հաշվապահական հաշվառման և ֆինանսական գործառնությունների վերահսկում և ղեկավարում`ԵՄ ֆինանսական կանոնակարգերին համապատասխան
  • Ծրագրի գործողությունների համար վճարման գործընթացի կառավարում և աջակցում, կանխավճարների մոնիտորինգի իրականացնում, ինչպես նաև՝ ծրագրի ֆինանսական ռեսուրսների պատշաճ օգտագործման և կառավարման ապահովում ՝ ԵՄ պահանջներին համապատասխան
  • Ներքին ֆինանսական քաղաքականության մշակում և միջանկյալ, տարեվերջյան և ամփոփիչ ֆինանսական հաշվետվությունների ժամանակին ապահովում
  • Ծրագրի հաշվապահի և կոալիցիայի անդամ կազմակերպությունների հաշվապահներին աջակցություն և ուղեցույցի տրամադրում` նրանց ֆինանսական գործառնություններն ու հաշվետվությունները ԵՄ կանոնակարգերին համապատասխանեցնելու ուղղությամբ:
  • Դրամաշնորհային պայմանագրերի պատրաստում, համաձայնագրին անհրաժեշտ փաստաթղթերի լրացում և դրամաշնորհային հաշվետվությունների հետևողականության ապահովում
  • Ծրագրի շրջանակներում տրված ենթադրամաշնորհների պարբերական մոնիթորինգի և գնահատման ապահովում՝ ծրագրի տնօրենի հետ սերտ համագործակցությամբ
  • Ծրագրի աուդիտորների պատվիրակում և նրանց հետ աշխատանք
  • Սերտ համագործակցություն ծրագրի ղեկավարի, ծրագրի օգնականի, կոալիցիայի համակարգողի և հաշվապահի հետ
  • Մասնակցություն Կոալիցիայի կարողությունների զարգացման դասընթացներին, նաև՝ նախագծից դուրս
  • Կոալիցիայի համակարգողին և տնօրենների խորհրդին հաշվետվության ներկայացում
  • Նպաստել Կոալիցիայի աճին, կառավարման և ֆինանսական զարգացմանը՝ որպես կանանց իրավունքների և գենդերային հարցերով աշխատող ՀԿ-ների միասնություն:

 

Պահանջվող գիտելիքներ և փորձառություն

 

  •  ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից մասնագիտության բակալավրի աստիճան
  • Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ՝ տեղական հասարակական կազմակերպությունների կամ հիմնարկների ֆինանսական  ծրագրի կառավարման ոլորտում
  •  ԵՄ ֆինանսական կանոնակարգերի և քաղաքականության իմացությունը պարտադիր է
  •  ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ֆինանսների կառավարման գործում պարտադիր աշխատանքային փորձ
  • Դրամաշնորհների կառավարման և նախագծերի ֆինանսների կառավարման, այդ թվում` ֆինանսական հսկողության, հաշվապահության, աուդիտի և ֆինանսական հաշվետվությունների իմացություն
  • Մայքրոսոֆթ օֆիս ծրագրի իմացության հմտություններ
  • Դրամաշնորհային ծրագրերի կառավարման ոլորտում համապատասխան փորձ՝ գերադասելի է ՀԿ-ների հետ, ներառյալ `ֆինանսական մոնիթորինգի, բյուջետային համակարգերի և վերահսկողության փորձառությունը
  • Հայերենի և անգլերեի լավ իմացություն
  • Միջանձնային և կազմակերպչական բարձր հմտություններ
  • Մեծ նվիրում և աշխատելու կարողություն ճկուն միջավայրում
  • Գենդերային զգայունություն և կանանց իրավունքների ոլորտում դրական փոփոխություն բերելու ցանկություն։

 

Դիմելու կարգը

 

Խնդրում ենք մեզ ուղարկել ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ և երկու երաշխավոր անձնանց կոնտակտային տվյալներ՝  [email protected] էլեկտրոնային հասցեին։ Խնդրում ենք նշել Ձեր նախընտրած պաշտոնի անվանումը՝ նամակի վերնագրում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է: Ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվելու։ Դիմումների մեծ քանակի պատճառով մենք կապ կհաստատենք միայն նրանց հետ, ովքեր կանցնեն հարցազրույցի փուլ: