Հայերեն

    Դեկտեմբերի 11-12-ը  տեղի ունեցավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացման դասընթաց՝ ընտանեկան և գենդերային բռնության թեմայով։ Երկօրյա դասընթացն արդյունքն է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի  համագործակցության, իսկ նպատակը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ընտանեկան և գենդերային բռնության թեմայով կարողությունների զարգացումը։

     

    Դասընթացը վարում էին «Կանանց աջակցման կենտրոնի» ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը և միջազգային փորձագետ Ֆունմի Ջոնսոնը։

    «Կանանց աջակցման կենտրոնի» ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը ներկայացրեց ընտանեկան բռնության դեպքերով կենտրոնի կողմից մատուցվող  ծառայություններն և առկա խնդիրները, ինչպես նաև Թեժ գծի վարման ու ինքնասպանության վտանգի գնահատման կարգը։

    Ընտանեկան բռնությունն իբրև «ոչ մի այլ տեսակ հանցագործություն» թեմային անդրադարձավ միջազգային փորձագետ Ֆունմի Ջոնսոնը։ Նա նաև մանրամասն անդրադարձավ Ընտանեկան բռնության դեպքերի քննության
    միջազգային չափանիշներին։

     

     

     

     

    Հիշեցնենք, որ դասընթացն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) Զարգացման ծրագրի կողմից, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։