Հայերեն

    ԿՈՉ 2018 Թ. ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ՝    ԲԱՑԱՌԵ՛ՆՔ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ

    Մենք`

    2018 թ. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդար ու խաղաղ ընթացքով մտահոգ հասարակական կազմակերպություններս, ու ԶԼՄ-ները դիմում ենք ընտրությունների բոլոր մասնակիցներին և, նախևառաջ, քաղաքական ուժերին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում ատելության խոսքը բացառելու կոչով:

    Փաստելով, որ

    Հանրապետությունում, վերջին (2017-2018թ.) ընտրությունների ժամանակ հնչեցվող ատելության խոսքը տեղափոխել է քաղաքական բանավեճը անձնական վիրավորանքների և սպառնալիքների դաշտ, բազմապատկվել է  մեդիա և սոցցանցային հարթակներում, ինչը լրջորեն խոչընդոտել է քաղաքական ուժերի ծրագրերը ներկայացնելուն ու քարոզարշավի բնականոն ընթացքին, ինչպես նաև մարտահրավեր է ժողովրդավարության կայացման համար:

    Ողջունելով

    Հայաստանում հեռուստաբանավեճի մշակույթը կիրառելու քաղաքական ուժերի վերջին նախաձեռնությունները.

    Կոչ ենք անում

    ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին բացառել ատելության խոսքն ընտրարշավի բոլոր հարթակներում, ինչը քայլ կլինի  քաղաքական նոր մշակույթի ձևավորման ուղղությամբ։

    – ապահովել քաղաքական բովանդակությամբ բանավեճ ընտրարշավի ընթացքում

    – վերջ դնել թեկնածուների նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորման,

    – կապահովել հավասար պայմաններ և հնարավորություններ ընտրապայքարի ընթացքում բոլոր թեկնածուների համար

    ԲԱՑԱՌԵ՛ՆՔ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ

    Հիմքեր կստեղծենք երկրի հետագա զարգացման գրավականը հանդիսացող արդարության և ազգային միասնության գաղափարները կյանքի կոչելու համար:

    Նախաձեռնությունն իրականացվում է` «Հավասար. խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը ազգային մակարդակում» և «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրերի շրջանակներում՝ Շվեդիայի կառավարության և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ:  «Հավասար. խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը ազգային մակարդակում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամիկողմից ֆինանսական աջակցությամբ: Քարոզարշավի գործընկերներն են  «ՊրոՄեդիա_Գենդեր» ՀԿ-ն (womennet.am կայք):   «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման եվ մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակիկողմից՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ–ի, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և Քաղաքականդասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:

    Մեր նախաձեռնությանն են նաև միացել՝

    Վիննեթ Հայաստան կանանց Ռեսուրս  կենտրոնների ցանցը / 6 կենտրոններ Հայաստանի 6 համայնքներում՝ Գորիս, Կապան, Սիսիան, Մեղրի, Եղեգնաձոր և Իջևան/

    Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա

    Իրավունքի ուժ ՀԿ

    «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա