Հայերեն

Աշխատանքի նկարագրություն

Տրամադրել ընթացիկ իրավաբանական օժանդակություն և իրավական վերլուծություն Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիային

Ակնկալվող մասնագետ

Իրավաբան

Գործատու

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

Պայմանագրի տևողություն

Ապրիլի 1, 2018 — հունվարի 31, 2019 երկարացման հնարավորությամբ

Աշխատաժամանակ

70% ներգրավվածություն
Ամենօրյա հասանելիություն

Դիմումների վերջնաժամկետ

Մարտի 15, 2018

Աշխատանքի նկարագրություն

  • Մշակել, վերանայել և մեկնաբանել օրենքներ, օրինագծեր, ենթաօրենսդրական ակտեր, իրավական փաստաթղթեր, պետական քաղաքականություններ, ռազմավարական ծրագրեր և այլ փաստաթղթեր, որոնք առնչվում են կանանց իրավունքների և գենդերային բռնության ոլորտներին
  • Մշակել պաշտոնական նամակներ և հայտարարություններ Կոալիցիայի ընթացիկ աշխատանքների շրջանակներում
  • Մասնակցել և աջակցել Կոալիցիայի հիմնական աշխատանքների իրականացմանը, այդ թվում՝ Կնասպանության զեկույցի մշակմանն ու Ընտանեկան բռնության դեպքերով տվյալների բազայի ստեղծմանը
  • Մասնակցել ընտանեկան բռնության դեպքերով դատավարությունների և տեղեկացնել հնարավոր իրավախախտումների մասին
  • Մասնակցել և/կամ Կոալիցիան ներկայացնել հանրային միջոցառումների, կոնֆերանսների և պրես կոնֆերանսների ժամանակ, անհրաժեշտության դեպքում ելույթներ ունենալ մեդիա հարթակներում իբրև Կոալիցիայի իրավաբան
  • Տրամադրել ընթացիկ իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն
  • Իրականացնել իրավական հայտարարությունների թարգմանչական աշխատանքներ
  • Օժանդակել Կոալիցիայի վերագրանցման աշխատանքներին:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Իրավաբանի մագիստրոսի աստիճան
  • Իրավական փաստաթղթեր և քաղաքականություններ մշակելու, վերլուծելու և մեկնաբանելու փորձ
  • Նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ մարդու իրավունքների ոլորտում. կանանց իրավունքների ոլորտում առկա փորձը խրախուսվում է
  • Հայերենի գերազանց իմացություն. անգլերենի իմացությունը խրախուսվում է
  • Տարբեր կառույցների հետ հաղորդակցման գերազանց հմտություններ, հանրային խոսքի վարպետություն
  • Ինչպես անհատական, այնպես էլ թիմային աշխատելու հմտություններ
  • Պատրաստակամություն և կարողություն արդյունավետ և ճկուն աշխատելու
  • Կանանց իրավունքների և գենդերային բռնության ոլորտում առկա հիմնահարցերի իմացություն
  • Գենդերային զգայունություն և կանանց իրավունքներում դրական փոփոխություններ բերելու ցանկության առկայություն:

Դիմելու ընթացակարգ

Ուղարկեք Ձեր CV-ն, Ձեր կողմից արված որևէ իրավական վերլուծություն կամ մշակած տեքստ և երկու կոնտակտային անձանց տվյալներ [email protected] հասցեին՝ նամակի վերնագրում նշելով այն հաստիքի անվանումը, որի համար դիմում եք:

Դիմումների վերջնաժամկետը մարտի 15-ն է: Ուշացած դիմումները չեն քննարկվի: Հաշվի առնելով դիմումների քանակը՝ կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի փուլ անցած դիմողների հետ: