Հայերեն

    Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է   Նարինե Դանիելյանի սպանության գործով դատաքննությունը։ Դատական վերջին նիստում  ամբաստանյալի պաշտպան Համլետ Ստեփանյանը  պնդում էր, որ ամբաստանյալը գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում, նաև երկար վիճաբանության ժամանակ կինը զայրույթ է առաջացրել և իր գործողություններով հրահրել ամուսնուն՝ հստակ գիտակցելով ինչ հետևանքներ կարող են լինել։ Պաշտպանը պնդել է, որ անցկացվի դատահոգեբանական, դատահոգեբուժական փորձաքննություն, որը կհիմնավորի, որդյո՞ք ամբաստանյալը եղել է աֆեկտի վիճակում։

    Մեկ այլ միջնորդությամբ ամբաստանյալ Արթուր Մելիքսեթյանի պաշտպան Համլետ Ստեփանյանը պահանջեց անցկացնել ևս մեկ դատաբժշկական փորձաքննություն, որը կպարզի, որդյո՞ք Նարինե Դանիելյանի մահը վրա է հասել ջրահեղձ լինելու, թե ամուսնու կաղմից կակարդին սեղմելու  արդյունքում։ Դատավոր Արթուր Ադամյանը փաստեց, որ դատարանն արդեն լսել է փորձագետի, որը հստակորեն նշել է, որ կնոջ մահը վրա է հասել կոկորդի սեղմման արդյունքում առաջացած շնչահեղձությունից։

    Ամբաստանյալի պաշտպանը շահարկել է նաև Նարինե Դանիելյանի 9 տարի երեխա չունենալու հանգամանքն ու ամուսնու համբերատարությունը նրա նկատմամբ։ (Փաստենք որ Նարինեն 14 տարեկանում է ամուսնացել)։

    Տուժողի իրավահաջորդ Սեդա Սաֆարյանը ևս պնդել է, որ նման փորձաքննության անցկացկացումն անհիմն է։ Տուժողի պարանոցին առկա են եղել ամբաստանյալի մատնահետքերը և փորձագետը արձանագրել է, որ ջուր ընդհանրապես չի եղել նրա թոքեքրում։

    Դատարանը մերժեց Համլետ Ստեփանյանի միջնորդությունները՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

    Տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը փաստել է, որ ամբաստանյալի գործողությունների միջև կա պատճառահետևանքային կապ։ Արթուր Մելիքսեթյանը տարիներ շարունակ խեղել է կնոջ, երեխաների կյանքը և այս սպանությունը նրա տարիներ շարունակ կիառած բռնությունների արդյունքն է։ «Այս ընտանիքում առկա է եղել բռնությունը և  անգամ հարազատները չեն կարողացել ներթափանցել և տեսնել այն խոշտանգումները, որոնք եղել են այս ընտանիքում», ասել է Սեդա Սաֆարյանը։ Այդ մասին ցուցմունքներ են տվել նաև երեխաները, այն սթրեսային վիճակը, որը եղել է այդ ընտանիքում պետք է դիտարկվի դատարանի կողմից, որպես պարբերաբականություն և ամբաստանյալին բնորոշող վարքային հատկանիշներ։ Նաև փասատաբանը նշել է, որ  առանձնակի դաժանության դրսևորումների առումով քննությունը թերի է տարվել։ Տարիներ շարունակ սարսափի սպառնալիքի տակ գտնվող կնոջ մահը ծանր հանցագործություն է և դա դատարանը պետք է հաշվի առնի և պատիժը պետք է խստացվի։

    Հիշեցնենք, որ Երևանի 38-ամյա բնակիչ Նարինե Դանիելյանն ամուսնացել է 14 տարեկանում: Ամուսնական համատեղ կյանքի 25 տարիների ընթացքում ամուսինը՝ 42-ամյա Արթուր Մելիքսեթյանը, պարբերաբար հալածել է կնոջը: Երկու փորձից հետո ամուսինը 2016 թվականի սեպտեմբերի 19-ին սպանել է կնոջը՝ մարմինը նետելով ջուրը: Վերջին վեճից հետո Նարինեն հստակ որոշել էր հեռանալ բռնարար ամուսնուց:

    Նարինե Դանիելյանի ամուսնուն՝ Արթուր Մելիքսեթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կետով՝ սպանություն։