Հետաքրքիր է, եթե ամենավտանգավոր և անապահով վայրը քեզ համար լինի քո տունը, շատ կանանց համար այդպես է:

Զուգընկերոջ կողմից բռնությունը հանդիսանում է լուրջ սպառնալիք կնոջ առողջության և իրավունքներին ամբողջ աշխարհում:  Ըստ Համաշխարհային Առողջապահության Կազմակերպության 2013 թվականի կատարված ուսումնասիրությունների, որը կատարվել է տարբեր երկրներում յուրաքանչյուր երրորդ կինը իր կյանքի ընթացքում ենթարկվում է բռնության որևէ տեսակի իր զուգընկերոջ կողմից: Կանանց սպանությունների 40 տոկոսը ամբողջ աշխարհում կատարվում է նրանց զուգընկերոջ կողմից ըստ Համաշխարհային Առողջապահության Կազմակերպության տվյալների համաձայն:

Ընտանեկան բռնությունը կնոջ հանդեպ ազդում է նաև այլ ընտանիքի անդամների հատկապես երեխաների աճի և սննդի վրա, դրանից ելնելով ընտանեկան բռնությունը կնոջ հանդեպ ունենում է անուղղակի ազդեցություն երեխաների զարգացման վրա:

Ընտնեկան բռնությունը ազդում է նաև հասարակության այլ ոլորտների, օրինակ՝ սոցիալական և տնտեսական ոլորտների վրա: Ընտանեկան բռնության սոցիալական և տնտեսական ծախսերը հսկայական են և հետևանքներն ազդում են ողջ հասարակության վրա, օրինակ կանայք տառապում են մեկուսացումից, ընկճախտից, անաշխատունակությունից, աշխատավարձի կորստից, կանոնավոր և սոցիալական գործունեություններին և միջոցառումներին մասնակցելու բացակայություն, իրենց և իրենց երեխաների մասին հոգ տանելու հնարավորությունների սահմանափակում և մի շարք այլ հոգեբանական և առողջական խնդիրներ:

Կանայք ովքեր իրենց զուգընկերոջ կողմից ենթարկվել են բռնության կրկնակի անգամ հավանականությունը բարձր է, որ կունենան հետևյալ խնդիրները՝աբորտ, ընկճախտ, իսկ որոշ շրջաններում 1.5 անգամ ավելի հավանական է ձեռք բերեն ՄԻԱՎ, համեմատ այն կանանց, ովքեր ընտանեկան բռնություն չեն վերապրում:

Եվրամիության 28 անդամ պետությունների կանանց 43 տոկոսը իրենց կյանքի ընթացքում վերապրել են բռնության որևէ տեսակ իրենց զուգընկերոջ կողմից:

Այսօր ամբողջ աշխահում ավելի քան 700 միլիոն կին ամուսնանում է մինչև 18 տարին լրանալը: Մանուկ հարսնացուները չունեն սեռական առողջության մասին կրթություն ու գիտելիք և հաճախ չեն կարողանում արդյունավետորեն խոսել անվտանգ սեռական հարաբերության մասին, որը կարող է հանգեցնել վաղ հղիության, ինչպես նաև սեռական ճանապարհով փոխանցվող վարակների այդ թվում նաև ՄԻԱՎ-ի ձեռքբերման:

Ընտանեկան բռնության կանխարգելման ամենաէժան միջոցը  նախնական կանխարգելումն է, քանի որ կանխարգելումը միշտ ավելի ձեռնտու է, քան խնդրի ազդեցությունների վերացումը: Ելնելով նախնական կանխարգելման ձևերից` գոյություն ունի զարգացած երկրների փորձը, որը ցուցաբերել է բարձր արդյունավետություն, դա իրենից ենթադրում է դպրոցական ծրագրեր բռնության վերացման համար:

Երկարաժամկետ փոփոխությունների ձեռքբերման համար կարևոր է ընդունել օրենսդրություն և մշակել քաղաքականություն, որն ուղղված է կանանց նկատմամբ խտրականության վերացման, նպաստում է գենդերային հավասարության, աջակցում է կանանց և օգնում մշակութային նորմերի հարմարվողականությանը:

Անեթ  Շամիրյան

Օգտագործված ղբյուրներ` http://www.who.int/mediacentre/factsheets/fs239/en/
http://www.unwomen.org/en/what-we-do/ending-violence-against-women/facts-and-figures