Հայերեն

    Մարտի 30-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասությունների դատարանում տեղի ունեցավ Հեղինե Դարբազյանի սպանության գործով դատաքննության հերթական նիստը: Այս դատական նիստին ևս շարունակվում էր վկաների հարցաքննությունը: Մասնավորապես վկայություն տվեցին Մալաթիայի տոնավաճառում աշխատող Գայանե Ամիրյանը, ոստիկան Աստղիկ Թորոսյանը և Հեղինե Դարբազյանի ու Արտակ Առաքելյանի որդին՝  14-ամյա Կարեն Առաքելյանը: Վկա, անչափահաս Կարեն Առաքելյանը դատարանում պատմեց, որ ծնողները անհաշտ են եղել, իսկ մոր պանությունը  պլանավորվել է վաղուց, քանի որ հայրը՝ որդու ներկայությամբ բազմիցս  սպառնացել է, որ սպանելու  է Հեղինեին: Ասել  է.  «սիրտդ եմ կոխելու  դանակը», մազերից  քաշելով ցանկացել գցել առուն։ Մինչև սպանությունը Հեղինեն երկար տարիներ ենթակվել է կտտանքների ։ Արտակն ու իր հայրը ծեծել են Հեղինեին, սպառնացել են: Հեղինեն որոշել է խզել հարաբերությունները, ինչից հետո վախեցրել են, որ կտանեն նրան հոգեբուժարան, մի քանի տարի թույլ չեն տվել շփվել հարազատների հետ։ Արտակ Առաքելյանի կողմից Հեղինեն ենթարկվել է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական, թե՛ տնտեսական բռնության։

    IMG_8768«Մամային ուզեցել են տանեն գժանոց, իբր, մաման հոգեկան հիվանդ է: Մի անգամ մամայի մազերից բռնել տարել է, որ կանալը քցի, մաման գոռացել է: Ինքը չէր թողնում, որ մենք մամայի` մամայի ու պապայի հետ շփվեինք: Չէր թողում քեռու, մորքուրի հետ շփվեինք»,- դատարանի դահլիճում ասել է Կարեն Առաքելյանը:

    Արտակը ծեծել է կնոջը ամեն մի մանրուքի  համար և խանդել է  կնոջը  բոլորի հանդեպ, այդ թվում նաև Թուրքիայի քաղաքացու` ոմն Նաթիկի հանդեպ, որի հետ ընտանիքը գործնական կապեր ուներ: Թուրքի հետ գործնական կապը պահել է Հեղինեն՝ ամուսնու ցանկությամբ։ Անգամ երբ  Արտակը  ներկա  չի եղել թուրքի հետ խոսելիս, Կարենը ներկա է եղել, և բացի գործնականից այլ բնույթի  խոսակցություն չի եղել Հեղինեի  և  Նաթիկի միջև։ Բազմաթիվ վեճերի ժամանակ որդին մորը պաշտպանել է,  քանի  որ հայրը նաև իրեն և քրոջն էլ է վատ վերաբերվել` դաժան վերաբերմունքի է արժանացրել երեխաներին ևս:

    Մալաթիա-Սեբաստիա շրջանի ոստիկան Աստղիկ Թորոսյանի խոսքերում կար հակասություն նախորդ նիստում տված ոստիկանի ցուցմունքի հետ, միաժամանակ նա անընդմեջ ամբաստանյալին դիմում էր անունով, ինչը դատարանի կասկածը հարուցեց:

    IMG_8767Գործով հաջորդ վկան` Գայանե Ամիրյանն աշխատել է Մալաթիա տոնավաճառում: ԱյՆա վկայեց, որ խանութից դուրս է թռչել, երբ բարձր գոռգոռոցներ է լսել,  «սպանեց, սպանեց», վազել է դեպի Հեղինեի տաղավար. «Տեսա` Հեղինեն պառկած, սա էլ վրան` արյունոտ մեծ դանակը ձեռքին: Հեղինեն ինձ ասաց` Գայան, Գայան: Ես այդ պահին ոչինչ չէի կարող անել, սպանողն էլ աչքերը չռել էր գժի պես վրաս, ես օգնել չէի կարող և դուրս եկա ճչալով, օգնություն կանչեցի: Գոռացի, մարդիկ եկան, հավաքվեցին, բայց արդեն ուշ էր: Սպանողի ձեռքից արյուն էր հոսում: Սպանողը դուրս եկավ, դանակը խանութի դրսում գցեք, մարդիկ գոռացին` բռնեք, նա էլ ասաց, որ չեմ փախչում: Հավաքված մարդիկ ասացին, խի՞ չծեծեցիր, կբաժանվեիր, նա էլ ասաց, դրա համար չեն ծեծում»,- պատմել է Գայանեն:

    Այլ հղումներ` «Ես քեզ սիրում եմ», թե՞ «ես սիրում եմ ձեր ընտանիքը». ի՞նչ է գրել թուրք առևտրականը սպանված հայ կնոջը
    Հեղինեն ինձ ասաց` Գայան, Գայան, ես գոռացի, օգնություն կանչեցի, բայց ուշ էր. վկա
    Հայրը տանջել է երեխաներին, սպանել կնոջը. դատարանը քննում է հանգուցյալի վարքը

    Հեղինե Դարբազյանի սպանության գործով դատական նիստը դատը հետաձգվել է, հաջորդ նիստը կկայանա  ապրիլի  18-ին, ժամը 12:30-ին: