Հայերեն

    Նախորդ հրապարակման  մեջ անդրադարձել էինք հունիսի 3-ին, Արմենիա հեռուստաընկերության եթերով հեռարձակված «Սուր անկյուն» հաղորդաշարի 288-րդ թողարկման ժամանակ՝ կանանց և մասնավորապես կին վարորդների հասցեին հնչեցված մի շարք խտրական, նվաստացնող և անհարգալից արտահայտություններին։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» դիմել էր ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնին՝ մատնանշելով ակնհայտ խտրականության փաստերը։ Մեր դիմումը վերահասցեագրվել էր Արմենիա Հ/Ը-ին։ Հեռուստաընկերության պաշտոնական պատասխանը մեջբերում ենք ստորև, վստահ լինելով, որ նմանօրինակ մոտեցումները այսուհետ կբացառվեն։

    Արմենիա Հ/Ը-ն քննարկել է Ձեր նամակը։
    Մենք ընդունում ենք, որ «Սուր անկյուն» հաղորդման հունիսի 3-ի թողարկման մեջ հնչած՝ խնդրո առարկա ձևակերպումները կարող են խնդրահարույց լինել և դիտարկվել որպես կանանց իրավունքների սահմանափակում, ինչը անթույլատրելի է քաղաքակիրթ հասարակության համար։ Հավատացնում ենք, որ Արմենիա Հ/Ը հետամուտ է լինելու իր եթերում գենդերային հավասարության ապահովմանը։