Հայերեն

    «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հոկտեմբերի 1-ին նշեց «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը»։ Այս տարի  կոալիցիան  իրականացրեց միջոցառումներ՝ «Ընտանեկան բռնությունը հանցագործություն է» խորագրով, որոնք ուղղված էին հանրային իրազեկվածության բարձրացմանն ու կանանց զորեղացմանը։

    Միջոցառումներն իրականացվեցին Երևանի տարբեր մասերում՝ Սասունցի Դավթի հրապարակում, Շենգավիթ մետրոյի հարակից տարածքում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի այգու տարածքում,  15-րդ և 16-րդ թաղամասերի հատման կետում գտնվող տարածքում, «Ազատության» հրապարակում, որտեղ և իրականացվեց մոմավառություն՝  ի  հիշատակ ընտանեկան բռնության զոհերի։

    [ess_grid alias=”grid-52″]