Հայերեն

Լրաթերթ

Տարեկան լրաթերթ

հունվար-դեկտեմբեր, 2021 թ․

Սույն լրաթերթը ամփոփում է 2021 թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում կոալիցիայի իրականացրած հիմնական գործողությունները՝ ըստ կոալիցիայի ռազմավարական ուղղությունների, որոնք են.
1. Կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային բռնության դեպքերի կանխարգելում։
2. Կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային բռնության խնդիրների վերաբերյալ պետության
հաշվետվողականության բարձրացում։
3. Կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային հիմքով բռնության և հարակից թեմաների շուրջ
կարողությունների զարգացում։

Բեռնեք լրաթերթն այստեղ։


Տարեկան լրաթերթ

հունվար-դեկտեմբեր, 2020 թ․

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» 2010 թ.-ից համախմբման հարթակ է Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների համար։ Այս տասը տարիների ընթացքում մենք պայքարել ենք կանանց հանդեպ բռնության և խտրականության դեմ, առաջ մղել օրենսդրական և քաղաքականության փոփոխություններ, իրականացրել իրազեկման լայնածավալ արշավներ։

Տարեկան լրաթերթն ամփոփ ներկայացնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի 2020 թվականին կատարած գործողությունները և միջոցառումները։

Բեռնեք լրաթերթն այստեղ։


Տարեկան լրաթերթ

հունվար-դեկտեմբեր, 2019 թ․

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» 2010 թ.-ից համախմբման հարթակ է Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների համար։ Այս տասը տարիների ընթացքում մենք պայքարել ենք կանանց հանդեպ բռնության և խտրականության դեմ, առաջ մղել օրենսդրական և քաղաքականության փոփոխություններ, իրականացրել իրազեկման լայնածավալ արշավներ։

Տարեկան լրաթերթն ամփոփ ներկայացնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի 2019 թվականին կատարած գործողությունները և միջոցառումները։

Բեռնեք լրաթերթն այստեղ։


Կիսամյակային լրաթերթ

հունվար-հունիս, 2019 թ․

Կանանց նկատմամբ գենդերային հիմքով խտրականության, կանանց իրավունքների ոտնահարման դեպքերը շարունակում են համատարած բնույթ կրել Հայաստանում։ Սա, նախևառաջ, պայմանավորված է նրանով, որ դեռևս հաղթահարված չեն կանանց նկատմամբ առկա կարծրատիպերը։ Մյուս կողմից էլ պետությունն առ այսօր միասնական պետական քաղաքականություն չի վարում՝ կարծրատիպերի հաղթահարման, կանանց նկատմամբ գենդերային հիմքով խտրականության բոլոր ձևերի կանխարգելման, կանանց իրավունքների ոտնահարումների կանխարգելման և դրանց հաղթահարման ուղղությամբ։

Կիսամյակային լրաթերթում հակիրճ ձևով ամփոփված է 2019-ի առաջին կիսամյակում Կոալիցիայի ծավալած գործունեությունը՝ ըստ ռազմավարական ուղղությունների։

Բեռնեք լրաթերթն այստեղ։


2018 թ․ կիսամյակային և տարեկան լրաթերթերը կարդացեք այստեղ։