Հայերեն
    Loading Events

    « All Events

    • This event has passed.

    Կանանց դիմադրական պայքարը՝ պարային ներկայացում

    October 1, 2021 @ 7:00 pm - 9:00 pm


    Ս․թ․ հոկտեմբերի 1-ին, ժամը՝ 19։00-ին, հրավիրում ենք Շարլ Ազնավուրի անվան հրապարակ՝ կանանց նկատմամբ բռնության և կանանց դիմադրական պայքարն արտացոլող պարային ներկայացման։
    Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան ամեն տարի Հոկտեմբերի 1-ը նշում է որպես Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր։ 2010թ․ հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում սպանվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը։ Սա միակ դեպքը չէր Հայաստանում, սակայն իր դաժանությամբ ցնցեց հասարակությանը: Դեպքից հետո, ընտանեկան բռնության խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունները միավորվեցին՝ ստեղծելով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որն ավելի քան 10 տարի պայքարում է՝ հանուն բռնությունից զերծ հասարակության։

    Organizer

    Coalition Against Violence