Հայերեն

                                                                               

    Աշխատանքի նկարագրություն Ծրագրի ընդհանուր վերահսկողություն և կառավարում,
    Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ամենօրյա աշխատանքի համակարգում
    Աշխատանքի անվանումը Ծրագրի ղեկավար / Կոալիցիայի համակարգող
    Գործատու

    Ծրագրի անվանումը

    Ծրագիրը ֆինանսավորող կառույց

    Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

    «Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում»

    ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ բռնության դադարեցմանն ուղղված վստահության ֆոնդ (UN Trust Fund to End Violence against Women)

    Պայմանագրի տևողությունը 2023 թ․ հուլիսի 1 – 2025 թ․ հուլիսի 31՝ երկարաձգման հնարավորությամբ
    Աշխատաժամանակ 2023թ․ հուլիսի 1 – 2025 թ․ հուլիսի 31՝ 100% ներգրավվածություն, ճկուն աշխատանքային ժամեր
    Հայտերի ներկայացման վերջնաժամկետ մինչև հաստիքի համալրումը

     Աշխատանքի նկարագրություն

    Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան փնտրում է ֆեմինիստական արժեհամակարգով, ծրագրերի կառավարման հարուստ փորձով և տարբեր շահագրգիռ անձանց հետ հաղորդակցության ճկունությամբ օժտված թիմակցի, որը 2023թ․ հուլիսի 1 – 2025թ․ հուլիսի 31-ը ժամանակահատվածում կղեկավարի «Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում» ծրագիրը, ինչպես նաև կհամակարգի Կոալիցիայի ամենօրյա գործունեությունը։

    Ակնկալվող գործառույթներ՝ որպես ծրագրի ղեկավար

    • Ծրագրի ընդհանուր վերահսկողության և ծրագրային գործողությունների ամենօրյա կառավարման ապահովում
    • Ծրագրում ընդգրկված կազմակերպությունների գործողությունների իրականացման վերահսկողություն, փոխգործակցության ապահովում
    • Ծրագրի շահագրգիռ կողմերի, Կոալիցիայի աշխատակազմի և տնօրենների խորհրդի հետ մշտական հաղորդակցություն, թիմային աշխատանքի ապահովում
    • Ծրագրի միջանկյալ, տարեվերջյան և եզրափակիչ բովանդադկային զեկույցների մշակում անգլերեն լեզվով
    • Ծրագրի ֆինանսական ընթացիկ հաշվարկների, ֆինանսական պլանավորման և մշտադիտարկման իրականացում, ամենօրյա կապ հաշվապահի հետ ընթացիկ փոխանցումների և ֆինանսական այլ հարցերի վերաբերյալ
    • Կիսամյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերահսկում
    • Ծրագրի արտաքին գնահատմանը և աուդիտին օժանդակություն
    • Ամենօրյա աշխատանք Կոալիցիայի հաղորդակցության պատասխանատուի, ծրագրի օգնականի և մշտադիտարկման ներքին փորձագետի հետ
    • Մասնակցություն Կոալիցիային առնչվող միջոցառումներին, այդ թվում՝ իրազեկող ակցիաներին, կարողությունների զարգացման դասընթացներին և ջատագովությանը
    • Մասնակցություն Կոալիցիայի աճին, տեսանելիությանը, շահերի պաշտպանությանը, ներքին և արտաքին զարգացմանը՝ որպես կանանց իրավունքների և գենդերային հարցերով զբաղվող ՀԿ-ների միասնություն:

    Ակնկալվող լրացուցիչ գործառույթներ՝ որպես Կոալիցիայի համակարգող

    • Կոալիցիայի ներքին զարգացում, համակարգում, համերաշխության ապահովում, հաղորդակցության գերազանց ապահովում
    • Կոալիցիայի խորհրդի նիստերի պլանավորում և անցկացում, արձանագրությունների պատրաստում, արխիվացում և որոշումների կատարման հետևողականության ապահովում
    • Ֆինանսավորող կառույցների հետ կապ, ծրագրերի առաջարկների պատրաստում և ռեսուրսների հայթայթում՝ ըստ անհրաժեշտության
    • Կոալիցիայի ռազմավարական պլանավորումների կազմակերպում, անցկացում և մշտադիտարկում
    • Կոալիցիայի ջատագովական, իրազեկման զանազան գործողությունների կազմակերպում՝ ըստ անհրաժեշտության։

    Պահանջվող գիտելիքներ և փորձառություն 

    • Մագիստրոսի կամ համարժեք որակավորում՝  կառավարման, սոցիոլոգիական գիտությունների, մարդու իրավունքների ոլորտներում  կամ հարակից այլ ոլորտներում
    • Առնվազն չորս տարվա համապատասխան մասնագիտական ​​փորձ ծրագրի կառավարման ոլորտում՝ տեղական կամ միջազգային ՔՀԿ-ների հետ
    • Աշխատանքային փորձ գենդերային հարցերի ոլորտում
    • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
    • Հաղորդակցման և հանրային խոսքի գերազանց հմտություններ
    • Թիմը համակարգելու և ճկուն միջավայրում աշխատելու ունակություն
    • Ընդգծված միջանձնային և կազմակերպչական հմտություններ
    • Գիտելիք կանանց իրավունքների, գենդերային հավասարության և գենդերային բռնության հետ կապված հարցերի վերաբերյալ
    • Գենդերային զգայունություն և կանանց իրավունքների ոլորտում դրական փոփոխություն բերելու ցանկություն

    Դիմելու կարգը

    Խնդրում ենք մեզ ուղարկել ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ և երկու երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝  [email protected] էլեկտրոնային հասցեին։ Խնդրում ենք նամակի վերնագրում նշել պաշտոնի անվանումը։

    Հայտերն ընդունվում են մինչև հաստիքի համալրումը: Դիմումների մեծ քանակի պատճառով մենք կապ կհաստատենք միայն նրանց հետ, ովքեր կանցնեն հարցազրույցի փուլ: