Հայերեն

    Oգոստոսի 9-ին, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան բողոքի ակցիա է կազմակերպել «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության դիմաց՝ ի ցույց դնելով մեդիա դաշտում բռնության մշակույթի առկայությունն ու վտանգավոր ազդեցությունը:

    Սույն թվականի հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում, որն ուղեկցվել է կացնահարությամբ և անդամահատությամբ: Հանցագործությունը, որը կատարվել է Շենգավիթում՝ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից, ունի նախապատմություն: Կացնահարվել է մի ողջ ընտանիք՝ տղամարդու կողմից, ով եղել է այդ ընտանիքի դստեր ամուսինը: Հարձակման արդյունքում կացնով սպանվել է ընտանիքի մայրը, իսկ հայրն ու դուստրը դեռևս բժիշկների վերահսկողության ներքո են, նրանք դեռ վիրահատական միջամտությունների կարիք ունեն: Այս ողբերգության մեջ իր դերակատարումն է ունեցել նաև «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը, որի «Վտանգավոր լռություն» թողարկման ընթացքում միակողմանիորեն դիտարկելով ընտանիքի խնդիրը և բռնարար փեսային՝ Վլադիկ Մարտիրոսյանին ներկայացնելով որպես տուժող, հաղորդման փորձագետները հորդորել էին ամեն գնով վերականգնել ընտանիքն ու վերադարձնել կնոջը համատեղ կյանք: Այդ թվում խախտելով մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, առանց նրա համաձայնության հրապարակվել էին անձնական կյանքին վերաբերող մանրամասներ: Այսպիսով «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը թույլ է տվել մարդու իրավունքների տեսանկյունից կոպիտ սխալներ, միաժամանակ չի անդրադարձել Վլադիկ Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործին, որը փաստում է, թե նախկինում ինչպես է հաղորդման հերոս Վլադիկ Մարտիրոսյանը պարբերաբար ծեծի ենթարկել կնոջը` Թագուհի Մանսուրյանին, վերջինիս դիտավորությամբ ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով:

    «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի կողմից թույլ տված բազմաթիվ խեղաթյուրումներն ու իրավիճակի սխալ նկարագրումը, հրավիրված փորձագետների էթիկական նորմերի կոպտագույն խախտումները, բռնության հանդեպ հանդուրժող և սուբյեկտիվ վերաբերմունքը ոչ միայն հանրային սխալ ընկալում է ստեղծել դեպքի ու ընտանիքի նկատմամբ, այլև մարդկային կյանքեր է արժեցել, որի պատասխանատվությունն է կրում նաև «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը:

    Այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ մենք «Ա-ԹիՎի» հեռուստաընկերությանը հանձնում ենք նամակ, ուր նշել ենք բոլոր այն էթիկական խախտումները, որոնք հաճախակի կարող եք տեսնել այս հաղորդաշարի շրջանակներում՝ բացառապես ռեյտինգ ապահովելու նպատակով: Այս անգամ ռեյտինգը կյանք է արժեցել ու խեղել մի ողջ ընտանիքի ճակատագիր:

    Սա ամենևին առաջին դեպքը չէ: Կից կարող եք ծանոթանալ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի շուրջ լուրջ դժգոհություններ պարունակող հոդվածների՝

    • http://armlur.am/374191/
    • http://shabat.am/article/30944/30944.html
    • http://asekose.am/hy_AM/news/11/223248-pastabanneri-palate-nkatoxoutyoun-haytnec-ateloutyan-xosq-hncecrac-pastaban-galikyanin.html
    • http://news.am/arm/news/316668.html
    • http://www.aravot.am/2014/05/22/463313/
    • http://www.aravot.am/2015/09/17/609240/
    [ess_grid alias=”grid-45″]