Հայերեն

    Armenia TV – Ընտանեկան բռնության մասին օրենքի նոր նախագծով, իրավապահ մարմնի որոշմամբ հնարավոր կլինի անմիջապես հեռացնել ընտանեկան բռնության զոհի բնակության տարածքից, նույնիսկ եթե բռնարարն այդ տարածքի սեփականատերն է:

    Հասարակական կազմակերպությունների ու պետական կառույցների ներկայացուցիչները քննարկում են Ընտանեկան բռնության մասին օրենքի նոր նախագիծը: Այն մշակել են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի իրավաբանները: Նրանք փորձել են մշակել այնպիսի նախագիծ, որը կկանխարգելի ընտանեկան բռնության դրսևորումները: Օրենքն ընդունվելուց հետք կիրականացվի ընտանեկան բռնության զոհերի նպատակային պաշտպանություն և օրենքի սահմաններում կցուցաբերվի աջակցություն: Բացի այդ նոր նախագծով հստակ սահմանված է, թե որ դեպքերն են համարվում բռնություն: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալը համոզված է, որ ընտանեկան բռնության կանխարգելումը օրակարգային կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չկա համապատասխան օրենք:

    Կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները տարին 2000 ահազանգ են ստանում: Ահազանգերն ավելացել են նաև ոստիկանական բաժիններում: Ընտանեկան բռնություն թույլ տված անձին, նոր նախագծով իրավապահ մարմնի որոշմամբ հնարավոր կլինի անմիջապես հեռացնել ընտանեկան բռնության զոհի բնակության տարածքից, նույնիսկ եթե բռնարարն այդ տարածքի սեփականատերն է: Նախագիծը քննարկման փուլում է, առաջիկա ամիսներին բոլոր դիտողություններն ու առաջարկները հաշվի առնելուց հետո, կներկայացվի կառավարությանը: