Հայերեն

    Ա Թվ հեռուստաընկերության Կիսաբաց Լուսամուտներ հաղորդաշարից հետո, որտեղ միակողմանի լուսաբանվել է ընտանեկան այս պատմությունը, նախկին ամուսինը կացնահարեց կնոջը, կնոջ մորը և հորը։ Մի խումբ իրավապաշտպան կազմակերպություններ այսօր բողոքի ձայն բարձրացրեցին Ա ԹՎ հեռուստաընկերության առջև՝ մեղադրելով նրանց կողմնակալության և անգրագետ հաղորդաշարեր պատրաստելու, մարդկանց արժեքային դեգրադացման մեջ, ինչպես նաև Կիսաբաց լուսամուտներ հաղորդման անձնակազմին մեղադրեցին հանցագործությունը կոծկելու մեջ, որը, թևեր տվեց բռնարարին։ Քաղաքացիներին տեղեկացրեին, որ հաղորդաշարը պատրաստող անձնակազմը տեղում է, արձակուրդի մեջ է, նրանց այդպես էլ որևէ պատասխանատու չմոտեցավ։

    Հեռուստաընկերության դռանը և հարակից տարածքներում փակցվեցին Կյանք թե ռեյտինգ, Ոչ կիսաբաց լուսամուտներին վերտառությամբ պաստառներ։ Անվտանգության աշխատակիցները հերթով պոկում էին այդ թղթերը։