Հայերեն

    Մարտի 29-ին, ժամը՝ 12:00-ին, Էօն ակումբում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան իրականացրեց «Կանանց խնդիրների լուսաբանումը» թեմայով սեմինար լրագրողների հետ: Սեմինարը վարեցին մեդիաէքսպերտներ Զարուհի Հովհաննիսյանը և Զարուհի Բաթոյանը:

    Սեմինարի ընթացքում լրագրողներին տրվեց գիտելիք կանանց իրավունքների և հատկապես ընտանեկան բռնության խնդրի վերաբերյալ: Հատուկ ուշադրության կենտրոնում էին կնոջ կերպարի կերտման առանձնահատկությունները՝ մեդիայում, ինչպես նաև՝ հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրների լուսաբանումը: Սեմինարը հագեցած էր տեղեկատվական բնույթի նյութերով և տեսանյութերով: Մասնակիցներին տրվեցին նաև հավաստագրեր:

    [ess_grid alias=”grid-40″]