Հայերեն

    Արեն Մելիքյանի տեսանյութը, որը պատրաստվել է “Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության” կոալիցիայի անդամ՝ “Կանանց աջակցման կենտրոն”-ի աջակցությամբ,  անդրադառնում է մի կարևորագույն խնդրի՝ մայրերին, որոնք զրկված են իրենց երեխաներին խնամելու և անգամ տեսակցելու իրավունքից։

    Դատական երկարատև, երբեմն տարիներ տևող գործընթացը բարդացնում է մոր հարաբերությունները երեխաների հետ։ Տարիներ շարունակ ապրելով հայրերի հետ` երեխաները բացասաբար են տրամադրվում եւ փոխում իրենց վերաբերմունքը մայրերի նկատմամբ։ Արդյունքում, պարզվում է, որ միայն դատարանի որոշումը բավարար չէ, քանզի երեխաների ու մայրերի միջև խզվում է հուզական կապն ու  երեխաներն այլևս չեն  ցանկանում տեսնել մայրերին։

    Իրենց երեխաներից բաժանված այս կանանց այժմ մնում են միայն նրանց մասին հիշողությունները։

    Հեղինակ՝ Արեն Մելիքյան

    Բնօրինակն՝ այստեղ

    «ՉայԽանա»