Հայերեն

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը  www.e-draft.am կայքում ներկայացրել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի  շրջանակներում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան ներկայացնում է ՀԿ կողմից մշակված առաջարկությունների փաթեթը։ Ըստ այդմ, առաջարկվում է  ընտանեկան բռնությունը քրեականացնել՝ ներպետական օրենսդրությամբ, նախաձեռնել համալիր օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ ներառելով նաև քրեադատավարական օրենսդրության փոփոխություններ։ Ինչպես նաև, որպես բռնության տեսակ սահմանել հետամտումը։ 
    «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների փաթեթին կարող եք ծանոթանալ  այստեղ։