Առաքելություն

Առաքելություն, Տեսլական և արժեքներ

Առաքելություն

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի առաքելությունն է համատեղ ջանքերով նպաստել կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային բռնության նվազմանը՝ կանխարգելման և պաշտպանության մեխանիզմների ամրապնդման միջոցով։

Տեսլական

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» տեսլականն է ունենալ գենդերային հավասարության արժեքների վրա հիմնված ներառական հասարակություն՝ զերծ կանանց[1] և աղջիկների նկատմամբ ցանկացած հիմքով խտրականությունից և բռնությունից։

[1] Նաև կին նույնականացող անձ։

Արժեքներ

Կոալիցիայի գործունեության հիմքում ընկած են հետևյալ արժեքները՝
● Մարդու հիմնարար իրավունքներ և ազատություններ,
● Խտրականության և բռնության բոլոր ձևերի բացառում,
● Իրավահավասարություն,
● Փոխադարձ հարգանք,
● Հաշվետվողականություն,
● Թափանցիկություն,
● Հավասարություն, համերաշխություն, սոցիալական արդարություն,
● Իրավունքահենք և ներառական մոտեցում։