Արեն Մելիքյանի տեսանյութը, որը պատրաստվել է “Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության” կոալիցիայի անդամ՝ “Կանանց աջակցման կենտրոն”-ի աջակցությամբ, անդրադառնում է մի կարևորագույն խնդրի՝ մայրերին, որոնք զրկված են իրենց երեխաներին խնամելու և անգամ տեսակցելու իրավունքից։
Դատական երկարատև, երբեմն տարիներ տևող գործընթացը բարդացնում է մոր հարաբերությունները երեխաների հետ։ Տարիներ շարունակ ապրելով հայրերի հետ` երեխաները բացասաբար են տրամադրվում եւ փոխում իրենց վերաբերմունքը մայրերի նկատմամբ։ Արդյունքում, պարզվում է, որ միայն դատարանի որոշումը բավարար չէ, քանզի երեխաների ու մայրերի միջև խզվում է հուզական կապն ու երեխաներն այլևս չեն ցանկանում տեսնել մայրերին։
Իրենց երեխաներից բաժանված այս կանանց այժմ մնում են միայն նրանց մասին հիշողությունները։
Հեղինակ՝ Արեն Մելիքյան
Բնօրինակն՝ այստեղ
«ՉայԽանա»