Մայիսի 31-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված Հայաստանում կնասպանության թեմայով լույս տեսած զեկույցին: Զեկույցը հրապարակվել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից, իսկ զեկույցի հեղինակն է Կանանց աջակցման կենտրոնի հետազոտությունների գծով մասնագետ Անի Ճիլոզեանը: Զեկույցի ամենակարևոր կետերից է.
- 2010-2015 թվականների ընթացքում մեզ հայտնի են դարձել կնասպանության 30 դեպք,
- 30-ից առնվազն 19 դեպքերում կինը սպանվել է դանակի կամ բութ առարկայի միջոցով (առանձնահատուկ դաժանությամբ),
- Սպանություններից 26-ը տեղի է ունեցել տանը:
Ակնհայտ է, որ ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքը կենսականորեն անհրաժեշտ է, որպես հասարակության առողջացման և բռնությունը կանխարգելող օրենսդրություն: