«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» մարտի 10-ին կազմակերպել էր «Ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունը, որպես մարդու իրավունքների պաշտպանության կարևոր նախապայման» թեմայով Կլոր սեղան, որը տեղի ունեցավ Կոնգրես հյուրանոցի Բոլլ Ռում դահլիճում: Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ կառավարության, ՀՀ ազգային ժողովի, ՀՀ ոստիկանության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ: Կլոր սեղանի ընթացքում ներկայացվեց Ընդդեմ կանաց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից մշակված “Ընտանեկան բռնության կանխարգելման մասին” օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարության առաջատար մասնագետ Ալեն Մկրտչյանը ներկայացրեց կառավարության տեսակետը օրենսդրության ընդունման շուրջ և մասնավորապես հավաստեց, որ Ընտանեկան բռնության ընդունման ժամանակացույց է ընտրված 2016 թվականի 4-րդ եռամսյակը:

ՀՀ արդարադատության նախարարության նեկայացուցիչ Հասմիկ Սիմոնյանը ներկայացրեց Մարդու իրավունքներին վերաբերող միջազգային փաստաթղթերի կատարման և վավերացման գործընթացն ու Ստամբուլի կոնվենցիայի վավերացման վերջնաժամկետ նշեց 2017 թվականը: Կլոր սեղանի ընթացքում Ընտանեկան բռնության օրենքի անհրաժեշտության մասին խոսեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, իսկ իրավապահ մարմինների աշխատանքի վերաբերյալ խնդիրներին անդրադարձավ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Նորայր Իշխանյանը: