Հայերեն
    Lragir.am – Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 19-ին տեղի ունեցավ Նարինե Զոհրաբյանի գործով դատական նիստը: Նրա ամուսնու՝ Վարդան Ջամալյանի դեմ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
    2015 թ. դեկտեմբերի 2-ին «Կանանց ռեսուրսային կենտրոն» հկ թեժ գիծ ծառայությանն ահազանգել էր Արարատի մարզի բնակիչ Նարինե Զոհրաբյանը, ով շուրջ 11 տարի բռնության է ենթարկվել իր ամուսնու՝ Վարդան Ջամալյանի կողմից: Ընտանիքն ունի 4 անչափահաս երեխա, որոնց նկատմամբ ևս հայրը բռնարարքներ է կատարել: Կինը զանգահարել էր երեկոյան և հայտնել, որ հենց այդ պահին բռնություն է տեղի ունենում իր նկատմամբ: Թեժ գծի պատասխանատուն ահազանգել էր ոստիկանություն, որից հետո Նարինեի և նրա երեխաների անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, ոստիկանության կողմից Նարինեն տեղափոխվել էր հայրական տուն՝ Կոտայքի մարզ: Ներկայում Նարինեի հայրն ունի հոգեկան առողջության խնդիրներ և չի սատարում ընտանիքին կացարանով աջակցելու հարցում:
    Կազմակերպության ռեսուրսներով հնարավոր եղավ հոգալ կնոջ և իր 4 երեխաների կեցության խնդիրները սահմանափակ ժամանակով: