1. Տրամադրում է 24-ժամյա թեժ գիծ (099 88 78 08), սոցիալական ծառայություններ, հոգեբանական խորհրդատվություն, 2 ապահով տուն, իրավաբանական օգնություն, կյանքի և ծնողական հմտությունների կրթություն և տնտեսական հզորացման հաջողված ծրագիր՝ ընտանեկան բռնություն վերապրածների համար,
2. Պաշտպանում է կանանց իրավունքները և համախմբում համայնքները՝ փոխելու անհատական գիտելիքներն ու վերաբերմունքը կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ,
3. Աշխատում է ինստիտուցիոնալ մակարդակում՝ ստեղծելով համայնքահեն պաշտպանության և հաշվետվողականության համակարգեր, բարձրացնելով որոշում կայացնողների կարողությունները և աջակցում է բազմաոլորտ քաղաքականությունների, գործողությունների ծրագրերի և օրենսդրության իրականացմանը:
1. Ֆեմինիստական իրավապաշտպան կազմակերպություն է, որը տրամադրում է ապահով տարածք կանանց տարբեր խմբերի համար,
2. Տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն կանանց (թեժ գիծ 093948886),
3․ Զբաղվում է կանանց սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքի խթանումով, կանանց պաշտպանությունով գենդերային խտրականությունից և բռնությունից, ինչպես նաև կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի խթանումով,
4. Ջատագովության աշխատանք պետական ինստիտուտների հետ՝ օրենքների և քաղաքականությունների գենդերազգայունությունն ապահովելու նպատակով։
Աջակցում է սեռական բռնության եւ ոտնձգության ենթարկված բոլոր անձանց՝ անկախ տարիքից, սեռից, գենդերային ինքնությունից, ազգային և այլ պատկանելությունից:
1. Տրամադրում է անվճար սոցիալական, հոգեբանական, իրավաբանական, փաստաբանական խորհրդատվություն, ապահովում է դատական ներկայացուցչություն: 24/7 ռեժիմով գործում է Թեժ գիծ ծառայություն` 077 99 12 80
2․ Իրականացնում է շահերի պաշտպանություն ՀՀ-ում սեռական բռնության եւ ոտնձգության հիմնախնդիրների հաղթահարման պետական քաղաքականության եւ ուղղորդման մեխանիզմների ձևավորման ու օրենսդրական բացերի լրացման շուրջ:
3․ Զբաղվում է ՀՀ ամբողջ տարածքում սեռական բռնության եւ ոտնձգության հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմամբ: Դասընթացներն ուղղված են պետական և ոչ պետական կառույցների տարբեր մասնագետների, մասնավորապես, սոցիալական աշխատողների, հոգեբանների, փաստաբանների վերապատրաստելուն՝ սեռական բռնության և ոտնձգության դեպքերի նույնականացման և դրանց հետ աշխատելու վերաբերյալ: ․Իրազեկումներն ուղղված են հասարակության ավելի լայն շրջանակներում, ինչպիսիք են ուսանողները, համայնքի տարբեր կարգավիճակ ունեցող անձինք և այլն, իրազեկումներ անելուն սեռական բռնության և ոտնձգության երևույթների վերաբերյալ:
1․ Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն և ջատագովություն, նրանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության, մասնավորապես՝ ընտանեկան/սեռական բռնության կանխարգելում, թեժ գիծ 077 570 870,
2․ Կանանց կարողությունների զարգացում ու աշխատանքային իրավունքների պաշտպանություն, տնտեսական զորեղացում ու ֆինանսական անկախության ձեռքբերում, աշխատաշուկայում, կրթական և ձեռնարկատիրական ոլորտներում կանանց ներգրավվածության խթանում,
- Անվճար իրավաբանական, հավասարը՝ հավասարին, սոցիալական աշխատողի և հոգեբանական խորհրդավտության տրամադրում ԼԳԲՏ անձանց և նրանց ընտանիքի անդամներին,
2․ ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների խախտումների մշտադիտարկում,
3․ Սեռական կողմնորոշման և գենդերային հիմքով բռնությունն ու խտրականությունը բացառելու և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ջատագովություն (թեժ գիծ 033 522 533))։
- Մշտադիտարկում է կանանց նկատմամբ բռնության գործերով դատական նիստերը,
2․ Նպաստում է կանանց իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածությանը:
3․ Աջակցում է պետական մարմիններին իրականացնել օրենսդրական բարեփոխումներ։
1․ ՄԻԱՎ-ով ապրող անձնանց խնամքի և աջակցության տրամադրում (սոցիալ-հոգեբանական աջակցություն, իրավաբանական խորհրդատվություն, հավասարը՝ հավասարին խորհրդատվություն), թեժ գիծ՝ 098 66 33 83,
2․Ներարկային թմրամիջոց գործածող անձանց շրջանում վնասի նվազեցմանն ուղղված ծառայությունների տրամադրում (ներարկիչի, սպիրտային խծուծի, պահպանակի տրամադրում, սոցիալ-հոգեբանական աջակցություն,
իրավաբանական խորհրդատվություն, հավասարը՝ հավասարին խորհրդատվություն, մեթադոնային փոխարինող
բուժման ծրագրում ընդգրկման աջակցություն) , ՄԻԱՎ-ի ինքնաթեստավորում,
3․ Պալիատիվ խնամքի և արդյունավետ ցավազրկման կարիք ունեցող պացինտներին և բուժաշխատողներին իրավական խորհրդատվության և աջակցության տրամադրում, թեժ գիծ՝ 094 422922։
1. Հաշմանդամություն ունեցող կանանց զորեղացում, առաջնորդության հմտությունների ձևավորում, մասնագիտական կրթություն,
2. Հաշմանդամություն ունեցող կանանց սեռական և վերարտադրողական առողջության ուսուցանում,
3. Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, անկախ կյանքի, զբաղվածության և քաղաքական մասնակցության իրավունքների խթանում,
4. Հայաստանում ներառական, գենդերազգայուն և մարդու իրավունքների վրա հիմվնած օրենսդրության և քաղաքականության մշակման, ընդունման ու կիրարկման ջատագովում։
Լոռու մարզի կանանց, երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն է որը,
1․ Տրամադրում է անվճար սոցիալական, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն,
2․ Իրականացնում է տարաբնույթ դասընթացներ և հանդիպումներ կանանց նոր գիտելիքներ փոխանցելու, նրանց տնտեսապես անկախ և հզոր դարձնելու համար,
3․ Գործում է «Կանանց ակումբ» կանանց և աղջիկների համար նոր հմտություններ ձեռք բերելու և ժամանց ապահովելու համար,
4․Գործում է թեժ գիծ ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար՝ 099252017:
1. Տեղահանված կանանց իրավունքների պաշտպանություն,
2. Տեղահանված կանանց ինտեգրման աջակցություն Հայաստանում և Արցախում,
3. Գենդերային հավասարության խթանում։