«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հրավիրում է մենապարուհիների և պարային խմբերի՝ մասնակցելու մրցույթի։ Նախատեսում ենք թողարկել կանանց նկատմամբ բռնության և կնասպանության թեմայով պարային հոլովակ, որը կցուցադրի բռնության խնդիրն ու կանանց դիմադրական պայքարը։
Մրցույթի հրավեր՝ պարի բեմադրման և նկարահանման համար | |
Գործատու | «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա |
Ծրագիր | «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» |
Ֆինանսավորող կառույց | Եվրոպական միություն |
Գործողության նպատակը | Բեմադրել և տեսանկարահանել պարային մոնո կամ խմբային բեմադրություն՝ կանանց նկատմամբ բռնության և կնասպանության երևույթը վեր հանելու և կանանց դիմադրական պայքարը ցուցադրելու նպատակով։ |
Իրականացման ժամկետներ | 2021թ․սեպտեմբեր |
Դիմումների վերջնաժամկետ | 2021թ․ օգոստոսի 31 |
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի մասին․
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի առաքելությունն է համատեղ ջանքերով նպաստել կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային բռնության նվազմանը՝ կանխարգելման և պաշտպանության մեխանիզմների ամրապնդման միջոցով։Կոալիցիան առ այսօր արձագանքել է կանանց նկատմամբ բռնության բազում դեպքերի և հանրության լայն շերտերի իրազեկել է կանանց նկատմամբ բռնության համակարգային խնդրի մասին: Կոալիցիայի տարիների ջատագովման աշխատանքների արդյունքում՝ 2017թ. ընդունվեց ընտանեկան բռնությունը կանխարգելող և բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ապահովող օրենք:
Ծրագրի նկարագրություն․
«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնությանդեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայիկողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում կանանց նկատմամբ բռնությանվերացմանը:
Ծրագրային ուղղություններն են․
Ա․Պետության կողմից անհրաժեշտ օրենքների, քաղաքականությունների և մեխանիզմների ընդունումը՝ուղղված կանանց ընտանեկան ու գենդերային բռնություններից պաշտպանությանն ու կանխարգելմանը,ինչպես նաև պետական մարմինների կարողությունների զարգացում՝ ապահովելու արդյունավետ, զգայունև բազմաոլորտային արձագանք գենդերային բռնությանը։
Բ․Բարձրացնել կանանց, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հասարակությանիրազեկվածությունը ընտանեկան և գենդերային բռնության տարածվածության և առկա պաշտպանականմեխանիզմների վերաբերյալ:
Պարային ներկայացման նպատակները․
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան նախատեսում է թողարկել կանանց նկատմամբ բռնության և կնասպանության թեմայով պարային հոլովակ, որը կցուցադրի բռնության խնդիրն ու կանանց դիմադրական պայքարը։
Գործողության շրջանակներում անհրաժեշտ է՝
- Բեմադրել կնոջ/կանանց մոնո կամ խմբային պար
- Բարձր որակով տեսանկարահանել բեմադրած պարը
- Պատրաստել հոլովակ՝ ուղեկցվող երաժշտությամբ և կազմակերպության կողմից ներկայացված ամփոփ վիճակագրական տվյալներով։
Դիմել կարող են ինչպես անհատ պարուհիները, այնպես էլ ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները։ Իբրև անհատ դիմելու պարագայում հարկավոր է նշել, թե նկարահանման ինչ ստուդիայի հետ է պատրաստվում համագործակցել դիմորդը։
Դիմելու ընթացակարգ
Ուղարկեք Ձեր CV-ն, բեմադրված պարի որևէ օրինակև երկու կոնտակտային անձանց տվյալներ[email protected] հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Պարի բեմադրման և նկարահանման մրցույթի հայտ»:
Դիմումների վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է: Ուշացած դիմումները չեն քննարկվի: Հաշվի առնելով դիմումների քանակը՝ կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի փուլ անցած դիմորդների հետ: