Երիտասարդների ձայների ներգրավում՝ հանուն փոփոխությունների

«Երիտասարդների ձայների ներգրավում՝ հանուն փոփոխությունների» զեկույցը գենդերային բռնության տարբեր կողմերը ներկայացնող հինգ սցենարների համապարփակ ակնարկ է: Զեկույցի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկությունը, խրախուսել միջամտությունը և խթանել կոլեկտիվ գործողությունները։

Հինգ սցենարները ներկայացնում են գենդերային բռնության բազմազան ձևերը՝ առաջարկելով լուծումներ, թե ինչպես վարվել և միջամտել նման իրավիճակներում: Յուրաքանչյուր սցենար արտացոլում է գենդերային բռնության առանձին դիտանկյուն, որը կոչ է անում դիտողներին խորհել բռնության կանխարգելման և զոհերին աջակցելու սեփական դերի մասին։

Այս սցենարները ստեղծվել են ֆոկուս խմբային քննարկումների հիման վրա՝ դարձնելով դրանք համահեղինակված նյութեր երիտասարդ կանանց և որոշակի քանակությամբ երիտասարդ տղամարդկանց հետ:

Հեղինակային խումբ՝
Նվարդ Մանասյան, համակարգող
Էդիտա Խաչատրյան, հետազոտող
Հռիփսիմե Օհանյան, հետազոտող
Լիլիթ Թալալյան, հետազոտող
Տաթեւ Ջիջյան, խմբագիր (անգլերեն)
Գայանե Ղազարյան, թարգմանիչ եւ խմբագիր

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հեղինակային խումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

ISBN – 9789939929583

Կից ֆայլը

«Երիտասարդների ձայների ներգրավում՝ հանուն փոփոխությունների» զեկույց

Ներբեռնել PDF Ֆայլը

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved