Ապրիլի 16-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Գյումրի քաղաքում կազմակերպել էր երկու խորհրդանշական և ոգեշնչող միջոցառում՝ «Արի միացրու՛ քո լույսը» և «Արի կարենք պատմության քո պատառը խորագրերով։ Այս նախաձեռնությունները իրականացվել էին Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Վերադարձնենք նարնջագույնը» արշավի շրջանակում՝ նպատակ ունենալով բարձրացնել գենդերային բռնության վերաբերյալ իրազեկվածությունը, խթանել համերաշխությունն ու տարածել տոկունության և խաղաղ համակեցության արժեքները։