Ուշադրություն ՍՊԻՏԱԿԻ բոլոր ակտիվիստներին

👩‍ Եթե Դուք Արցախից բռնի տեղահանված, 18-ից 35 տարեկան կին եք և ապրում եք Սպիտակում՝ միացեք Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կարևոր առաքելությանը:

🕵️‍♀️ Մենք փնտրում ենք Արցախից բռնի տեղահանված կանանց, ովքեր պատրաստ են մասնակցել մեր ֆոկուս խմբային քննարկումներին:

❓ Նպատակը՝ մենք հետազոտություն ենք իրականացնում և ներգրավում ենք նվիրված անհատներին՝ մասնակցելու ֆոկուս խմբային քննարկումների։

💰 Ավելին, քննարկման մասնակիցները կստանան խրախուսական վարձատրություն իրենց մասնակցության համար։

🙋‍♀️ Կարևորությունը․ հետազոտության մասնակիցները կարևոր դեր կունենան Արցախից բռնի տեղահանված կանանց համար մատչելի ծառայությունների կարիքների գնահատման գործում:

📝 Ձեր ներդրումը․ ակտիվ մասնակցել երեք ֆոկուս խմբային քննարկումների՝ մտքեր ու գաղափարներ ներկայացնելով մեր առաքելությանը վերաբերող թեմաներով։

🔒 Ձեր գաղտնիությունն առաջնահերթ է մեզ համար․ հավաստիացնում ենք, որ Ձեր ինքնությունը գործընթացի ողջ ընթացքում կմնա գաղտնի:

📧 Մանրամասները. ընտրված մասնակիցները ֆոկուս խմբային քննարկումների վերաբերյալ մանրամասները կստանան էլեկտրոնային փոստով:

📩 Ցանկանո՞ւմ եք միանալ։ Կապ հաստատեք մեզ հետ [email protected] էլ․ հասցեով՝ ամրագրելոււ ֆոկուս խմբային քննարկման մասնակցի Ձեր տեղը։

🤝 Եկե՛ք միասին աշխատենք կանանց նկատմամբ բռնությունից զերծ աշխարհ կառուցելու ուղղությամբ։ Ձեր ձայնը կարևոր է ❗️

👥 Ո՞վ ենք մենք՝ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան՝ գենդերային բռնության դեմ պայքարի և ավելի անվտանգ, ներառական հասարակություն կերտելու գործի նվիրյալը:

@oxygen_foundation @euinarmenia

🇪🇺 Ֆոկուս խմբային քննարկումներն իրականացվում են Եվրոպական միության աջակցությամբ՝ Կանանց և աղջիկների համար բռնությունից զերծ կյանքի համապարփակ քաղաքականությանն ուղղված ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

Կանանց և աղջիկների համար բռնությունից զերծ կյանքի համապարփակ քաղաքականությանն ուղղված ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Previous 📢Ուշադրություն ԳՅՈՒՄՐՈՒ բոլոր ակտիվիստներին

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved