Միասին՝ ընդդեմ խտրականության 🏳️‍🌈

Հայաստանում ԼԲՏ կանանց և ԼԳԲՏ անհատների նկատմամբ խտրականությունն ու բռնությունը շարունակվում են կյանքի տարբեր ոլորտներում։ Ընտանեկան միջավայրից մինչև կրթական հաստատություններ, զինված ուժերից մինչև հանրային տարածքներ. վտանգը համատարած է:

Արդարադատության հասանելիությունը մնում է մարտահրավեր, քանի որ իրավապահ մարմինները, որպես կանոն, չեն կարողանում ապահովել ԼԳԲՏ անձանց պաշտպանությունը: Զինվորական ծառայությունը, հոգեբուժական և խնամքի հաստատությունները պարունակում են բռնության ռիսկեր, իսկ միջադեպերը, որպես կանոն, չեն հաղորդվում 👤❌

Ժամանակն է կոտրել լռությունը և պայքարել խտրականության և բռնության դեմ։ Եկե՛ք միասին ստեղծենք մի հասարակություն, որտեղ բոլորը՝ անկախ սեռական կողմնորոշումից կամ գենդերային ինքնությունից, զգան իրենց ապահով, հարգված և գնահատված:

📞 Թեժ գծի հեռախոսահամարներ` [Pink Armenia] +374 60 37 72 77
[Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն]՝ +374 77 99 12 80

Գաղտնի և ապահով խորհրդատվություն և աջակցություն:
Միացե՛ք մեզ ԼԳԲՏՔ+ համայնքի իրավահավասարության և արդարության պաշտպանության համար: Ձեր ձայնը կարևոր է ✊

European Union in Armenia

Previous Տղանե՛ր, եկե՛ք խոսենք համաձայնության մասին ❗️

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved