Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան այսպես ամփոփեց 16-օրյակը, որը ներկայացնում ենք ֆոտոպատմության միջոցով: Թվով 57 գրառումները արտահայտում են մտքեր մարդու իրավունքների՝ որպես արժեքի, հարգանքի, սիրո և հավասարության կարևորության մասին և կոչ են անում վերջ դնել բոլոր տեսակի բռնություններին։ Շատերը նշում են հասարակական փոփոխությունների հրատապությունը՝ շեշտելով համատեղ ջանքերի, անհատական զորացման և վնասակար նորմերի մերժման կարևորությունը։
Գրառումների մի մասը երազանքներ են այն իրականության մասին, որտեղ կանայք և տղամարդիկ ապրում են հարգանքի և հավասար հնարավորությունների պայմաններում՝ առանց վախի և ճնշումների։
Այս գրառումները կարևորում են միասնականության ուժը, կրթության դերը և խոցելի անձանց աջակցելու անհրաժեշտությունը՝ միաժամանակ խթանելով հոգատարության և փոխըմբռնման մշակույթը։ Արդարությունը, խաղաղությունն ու արժանապատվությունը այս գրառումներում զբաղեցնում են կենտրոնական տեղ։
Ստորև ներկայացված են ծառից կախված ծրարներում խնամքով գրված գրառումները՝ ձեր ուշադրությանը։
- Բռնությունը չունի արդարացում
- Ես ձեզ հետ եմ՝ հիմա և միշտ
- Յուրաքանչյուրը հավասար են
- Առանց քույրերիս ազատության ու հավասարության չկա խաղաղություն։ Խոստանում եմ…
- Мира и любви !
- Մաղթում եմ հավասար հնարավորություններ բոլորի համար ։)
- Դատապարտելի է կանանց բռնության ենթարկելը։ Պետք է միասնական պայքար մղել այդ երևույթի դեմ։
- Արդարություն եմ մաղթում…
- Уважаемые женщины никогда не позволяйте себе унижать. Прошу!!!! Не терпите насилия!
- Համախմբված աջակցությամբ և օգնությամբ ամեն ինչ հնարավոր է !!
- Չդիմանաք ու զորանաք ❤️
- Կանայք կարող են !
- Երազում եմ, որ փուչ խոստումների և դատարկ հույսեր ներշնչելու փոխարեն մեր քաղաքական գործիչները, առաջնորդները լավ և իրական գործ իրականացնեն։
- Մաղթում եմ բոլորիս գտնել կամ ավելի ճիշտ վերագտնել մեր ազգային արժեհամակարգը, որպես ազգ՝ հասկանալ մեր ուղին, մաղթում եմ մեզ լինել ավելի բարի և հարգալից միմյանց հանդեպ և հասկանալ մարդ լինելու արժեքն ու իմաստը։
- Բոլոր ընտանիքներին սեր, հարգանք և համերաշխություն !
- Ուզում եմ, որ իմ մասնագիտական աջակցության կարիքը կանանց խոցելիության, ճնշվածության, հզորացման և բռնության հետ կապված էլ չլինի, որ կանայք լինեն իրենց արժանի տեղը, դերը և խորհուրդն ունենան հասարակության մեջ ❤️
- Хочу чтобы мир был безграничным и полн любви!!
- Որ այլևս երկակի չլինես
- Ուզում եմ, որ այլևս կանայք չտուժեն ընտանեկան բռնությունից։
- Մարդու իրավունքները առավելություններ չեն, որոնք տրվում են որոշներին։ Դրանք պատկանում են բոլորիս՝ անկախ գենդերային ինքնությունից, սեռական կողմնորոշումից, ռասայից, կրոնից և այլ հատկանիշներից։
- Կնոջն անհնար է հաղթել։ Եղե՛ք սիրված և պաշտպանված։ Ես ուժեղ եմ, նպատակասլաց։ Ես գեղեցիկ եմ ու խելացի։
- Սիրե՛լի կանայք, դուք մենակ չեք։ Եղե՛ք ուժեղ, անկաշկանդ, վստահ։ Մի՛ հանդուրժեք բռնությունը։
- Առանց բռնության Հայաստան
- Ցանկանում եմ չվախենաս դուրս գալ բռնության ճահճից։ Դու ուժեղ ես ու կարող ես !
- Կյանք՝ առանց բռնության։ Արժանապատիվ, ազատ ու անվտանգ։
- Թող ոչ մի կին և աղջիկ չենթարկվի բռնության։
- Пусть женщины по берегут детей.
- Սիրելի՛ կանայք, սիրեք և գնահատեք Ձեզ։ Հիշե՛ք՝ դուք մենակ չեք։
- Հայաստանը և աշխարհը՝ առանց բռնության ❤️
- Ուզում եմ, որ ամեն կին ունենա իր իրավունքները իրացնելու, արժանապատիվ կյանք ապրելու, սիրված լինելու հնարավորություն։ Թող հասարակությունը ավելի բաց, հարգանքով ու ընդունող լինի կանանց տարբեր ինքնություններով, կարիքներով, ինքնադրսևորման ձևերի հանդեպ։ Վե՛րջ կանանց նկատմամբ բռնությանը !!!
- Թող ոչ մի կին ու աղջիկ բռնության չենթարկվի։
- Ստանա՛ս այնքան աջակցություն, ինչքան որ ինքդ ես տալիս բոլորին։
- Ես ցանկանում եմ՝ միշտ իմ երեխաները լինեն առողջ, ուրախ և չար մարդկանցից հեռու։
- Մի՛ վախեցիր։ Վախեցի՛ր միայն սեփական վախից։
- Բռնությունն արդարացում չունի։ Դու մենակ չես։
- Սիրի՛ր քեզ, գնահատի՛ր քեզ։ Հոգ տա՛ր քո մասին, ընդունի՛ր քեզ։ Սկսի՛ր ամենափոքր քայլերից թեկուզ, բայց սկսիր ու հարգիր ինքդ քեզ, քո հոգուն, սրտին…
- Очень рада что вы есть. Это очень большая работа. Желаю чтобы больше женщин узнало о вашем существование. Спасибо
- Ես շատ եմ ցանկանում տեսնել բռնությունից զերծ աշխարհ։ Մի աշխարհ, որտեղ կանայք և տղամարդիկ օժտված հավասար իրավունքներով, որտեղ տղամարդիկ հարգում են կանանց և կանայք տղամարդկանց։ Ցանկանում եմ տեսնել մի աշխարհ, որտեղ միայն սեր, հարգանք ու վստահություն կա միմյանց նկատմամբ։ Եվ թող այս ամենն իրականանան։
- Լինել ակտիվ ու ոչ անտարբեր նշանակում է լինել կյանքի ռիթմի մեջ։ Հակառակը հետնահանջ է։ Կյանքի իմաստին հակասող մի բան։
- Ցանկանում եմ, որ ծնողները / խնամակալները երեխաներին շաաաատ սեր տան, որ բոլորս ապրենք բարի, ապրումակցող և առանց բռնության աշխարհում !
- Dear Women, ladies, girls, mothers, daughters, mothers in law, etc… 365 days a year, WE ARE WOMEN FOR EVER, AND EVER… EU Delegation
- Ես ուզում եմ, որ կանայք ինքնիրավ լինեն և համարձակ։
- Սերը հարգելն է, սերը հոգ տանելն է, սերը ընդունելն է, սերը աջակցելն է։ Կա ու թող լինի սեր՝ առանց բռնության։
- I wish to see our world in peace and harmony. No war, nothing. Just peace.
- Վերջ բռնությանը կանանց հանդեպ
- Անհրաժեշտ է մեծ ներդրում անել հոգևոր արժեքների բարելավմանն ուղղված, որպեսզի չլինեն կնոջ հանդեպ ոտնձգություններ։ Թող սերը և հարգանքը իշխեն մարդկանց հարաբերություններում։
- Ուզում եմ, որ ամուր լինեք ցանկացած պարագայում և հիշեք՝ Դուք մենակ չեք։
- Любой человек имеет право на свободу! Свобода слова, действия и высказывания! Семье беззащитные это дети, женщины и старики. Надо уважать мнение других и быть защитником а не насильником. Самое главное это понимание. Потому то все мы разные.
- Սիրելի՛, հարգելի՛ տղամարդիկ, ես խնդրում եմ, որ վերջ դնեք կանանց նկատմամբ բռնի արարքներին։ Դա դուք պետք է շտկեք և օգնեք ինքներդ ձեզ, մանավանդ՝ հարբեցողներին և այլ անբուժելի բաներով զբաղվող մարդկանց։ Լավ կլինի, որ ամեն ինչը նորմալանա։
- Ցանկանում եմ կանանց ազատագրում բոլոր հնարավոր թևերով և միջոցներով՝ ներքին, արտաքին, ազատագրում մեր կպչուն մտքերից, ազատագրում ներքին բարիերներից։
- Желаю всем женщинам мира и благополучия! Пусть всем нам будет мир без насилия. Лариса
- Կանայք ազատ են գիտության մեջ։ Ցանկանում եմ՝ բոլոր կանանց լինեն ազատ՝ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես ❤️
- Թող մարդը այսուհետ ապրի ազատ և գնահատի այդ արժեքը։
- Ցանկանում եմ՝ մեր հասարակությունը զարգանա իրար հետ։ Հարգենք իրար ու հասկանանք, որ մենք մի ազգ ենք, բացի մեզնից՝ մարդ չունենք։ Պետք է մեր տղաները պաշտպանեն մեզ ու իրար հարգենք։
- Желаю мира и процветания.
- 希望世界和平細. 没有没乎 ❤️ Happy (Հույս ունեմ, որ աշխարհում խաղաղություն կլինի։ Ոչ մի պատկերազմ)։
- Կանգնեցրու՛ բռնությունը, երբ տեսնում ես։