Հոկտեմբերի 1-ը Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան նշում է՝ որպես Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր։
20-ամյա Զարուհի Պետրոսյանի՝ ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով մահվանից հետո՝ արդեն շուրջ 14 տարի ընտանեկան բռնության խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունները պայքարում են՝ հանուն ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրական դաշտի բարելավման, կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման և կնասպանության դեպքերով՝ արդար դատաքննության։
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ընդդեմ կանանց բռնության կոալիցիան ակցիա իրականցրեց՝ ևս մեկ անգամ հիշատակելու կնասպանության զոհերին։ Այս տարի Կարապի լճի մոտ տեղի ունեցավ լուռ մոմավառություն։ Ակցիայի մասնակիցներն իրենց մաղթանքն ու ուղերձը գրեցին լողացող լապտերների վրա՝ առանց բռնության աշխարհ ունենալու համար։